Բանաստեղծություններ

Հարյուր տարի անց

Ռուբեն Կարոյան
Հեղինակ՝ Ռուբեն Կարոյան

Հարյուր տարի անց ապրիլը կրկին արյունով ծաղկեց,
Նույն ցեղի դավից հայոց անդորրը էլի՛ խախտվեց,
Մեր հողը այսօր քրտինքով պիտի պատվեր, զորանար,
Բայց արյուն, քրտինք կրկին ու կրկին խառնվեց իրար:

Հարյուր տարի անց ապրիլը կրկին արյունով բացվեց,
Բայց այս ապրիլը ևս մեկ անգամ մեր ուժը փաստեց,
Զորեղ է հայը ու միահամուռ պայքարել գիտի,
Նույնը կրկնել այդ ճիվաղներին՝ էլ չի հաջողվի:

Տաթև Սուքիասյան

Հեղինակի մասին

Ռուբեն Կարոյան

Ռուբեն Կարոյան