Ապրելակերպ

6 իրական պատճառները, որոնք բաժանում են զույգերին

Դժվար չէ նկատել եւ փաատել, որ ժամանակակից հարաբերությունները դարձել են անկայուն, հեշտորեն ավարտվող:

Հարաբերություններն այժմ հիմնականում հենվում են կոմֆորտի զգացողության պահպանման վրա: Մենք կարող ենք մարդու կողքին գտնվել այնքան ժամանակ, քանի դեռ հարաբերություններում տիրում է ներդաշնակություն եւ սեր: Բայց երբ էյֆորիային փոխարինելու են գալիս տարաձայնություններն ու վեճերը, մենք սկսում ենք որոնել փոխարինող:

Յուրաքանչյուր զույգ ժամանակի ընթացքում բախվում է ամենատարբեր խնդիրների: Մենք կաշխատենք հասկանալ, թե ի՞նչն է երբեմն խանգարում ադեկվատ լուծումներ որոնելու փոխարեն բաժանման ճանապարհով գնալ:

1. Պարզապես մենք բավականաչափ պատրաստված չենք:

Հաճախ մենք պատրաստ չենք լինում կոմպրոմիսների գնալ, զոհաբերել մեր ամբիցիաները եւ սիրել հենց այնպես, առանց որեւէ պայմանի: Մենք չենք ցանկանում սպասել եւ ցանկանում ենք ամեն ինչ միանգամից: Ինքներս թույլ չենք տալիս, որպեսզի մեր զգացմունքները աճեն, այլդ դնում ենք նրանց ժամանակային սահմանների մեջ:images1DI3XZSN

2. Գուցե մենք շփոթում ենք սերն այլ զգացմունքների հետ:

Երբեմն մենք ուզում ենք հանդիպել նրան, ով մեզ հետ կգնա կինո, թատրոն, զվարճանալու, այլ ոչ թե նրան, ով մեզ կհասկանա եւ կաջակցի ամենածանր պահերին: Մենք ուզում ենք զվարճանալ, ցատկոտել ու թռվռալ, բայց երբեմն պատրաստ չենք լինում այն փոփոխություններին, որոնք հաջորդում են սիրահարվածությանը եւ փոխադարձ համակրանքին:

3. Սպասում ենք ակնթարթային արդյունքի:

Երբ մենք նոր ենք սիրահարվում, ցանկանում ենք մեր հարաբերությունները տեսնել արդեն հասուն, մոռանալով, որ հասունությունը եւ փոխհասկացումը գալիս է ժամանակի հետ: Մենք ուզում ենք ամեն ինչ, այն էլ միանգամից: Մենք չենք տալիս այն ամենը, ինչ կարող ենք տալ դիմացինին, բայց նրանից պահանջում ենք լինել իդեալական:

4. Մենք ավելի հաճախ ենք սկսել տրամաբանել:o-LOVE-RELATIONSHIP-facebook

Այժմ քչերն են ընդունակ սիրել ողջ սրտով եւ հաղթահարել բոլոր դժվարությունները, որոնք կապված են ժամանակի եւ տարածության հետ:

5. Մենք շատ բաներից ենք վախենում:

Առավել հաճախ մենք վախենում ենք հիասթափություններից, հոգեկան վերքերից, նոր հարաբերություններից, քանի որ թույլ չենք տալիս, որ մարդիկ իրապես մտնեն մեր կյանք: Մենք սահմանափակում ենք ինքներս մեզ, փակում ենք մեզ պատերի ետեւում, որոնցից երբեմն մենք էլ չենք կարողանում դուրս գալ:

6. Մենք այլեւս չենք գնահատում հարաբերությունները:

Եվ վերջապես հարաբերություններն այժմ կորցրել են իրենց երբեմնի բարձր նշանակությունն ու առանձնահատուկ լինելը: Հիմա շատերը հեշտությամբ կարող են բաց թողնել իրենց սիրող մարդուն: Երբեմն դա կարող է լինել այն պատճառով, որ մենք հիասթափված ենք մարդկանցից:

Գիտակցելով եւ հասկանալով այս ամենը յուրաքանչյուրս կարող ենք վերլուծել եւ խորհել մեր հարաբերությունների մասին: Եվ պետք է հիշենք, որ հարաբերությունները պահպանել կարող ենք միայն այն դեպքում, երբ ցանկանում ենք դա:

Հեղինակի մասին

Մարիամ Պետրոսյան

Մարիամ Պետրոսյան

Ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի մագիստրատուրան: Պարբերաբար անցկացնում է սեմինարներ և թրեյնինգներ՝ ձգտելով նպաստել երեխաների և մեծահասակների ստեղծագործ մտքի զարգացմանը։ Սիրում է հավաքել փայտե մակետներ, զբաղվել ձեռագործությամբ: