Ապրելակերպ Ընտանիք

Երջանիկ են արդյո՞ք մեր երեխաները

Ինչպիսի՞ն էր մեր ծնողների մանկությունը: Երկար, անշտապ և հանդարտ: Ի տարբերություն դրան, այժմ երեխաները սլանում են կյանքում արագընթաց գնացքի արագությամբ: Այդ տեմպը տրվում է ծնողների կողմից, բայց մտահոգվում ենք մենք արդյոք, թե ին՞չ են զգում մեր երեխաները, երջանիկ են նրանք արդյոք:

Մաքսիմումի Ծրագիր

Եթե առաջ երեխաների մեծամասնությունը հանգիստ իրենց համար թռվռում ու թռչկոտում էին, վայելելով երջանիկ ու խաղային մանկության բոլոր ատրիբուտները, այժմ նրանք ստիպված են ողջ օրը մասնակցել տարբեր ծրագրերի: Այժմ դեռ շատ փոքր տարիքից ծնողները ձգտում են ներգրավել իրենց երեխաներին մաքսիմում տարբեր և շատ ծրագրերի մեջ: Տանում են վաղ զարգացման կենտրոններ, տարբեր սպորտաձևերի, լեզուների ուսումնասիրման: Ծնողները ձգտում են առավելագույնս զբաղեցնել երեխաններին տարատեսակ զբաղվածություններով և շարունակում են այդ ծրագիրը նաև դպրոցում ու բուհում:

Իրականացնելով ծնողների տված այդ ծրագիրը երեխաների մոտ ձևավորվում է մեծ մոբիլություն: Նրանք դեռ շատ վաղ տարիքից սովորում են իրավիճակների և մարդկանց հաճախակի և արագ փոփոխություններին, անընդհատ փոխվող իրավիճակներին ու իրադրություններին:

Ծնողները փորձում են տալ երեխաներին մաքսիմումը. մաքսիմում գիտելիքներ, մաքսիմում զբաղվածություն, մաքսիմում զվարճանքներ և այլն…

Թվում է, թե երեխաները ապրում են շատ հետաքրքիր և պետք է երջանիկ ու գոհ լինեն կյանքից: Բայց անցնում է ժամանակը և մենք տեսնում ենք տխուր ու գունատ աչուկներ, մշտապես հոգնած ու դժգոհ տեսքով, ցանկությունների բացակայություն:

Ոչ ուրախություն, ոչ էլ տխրություն

Երբ իրադարձությունները փոխվում են շատ արագ, երեխաները հուզականորեն դրանց հետևից չեն կարողանում հասնել: Եվ աշխատում է պաշտպանական մեխանիզմը՝ երեխաները լցվում են անտարբերությամբ և ինքնամփոփ են դառնում: Նրանց արդեն ավելի դժվար է ուրախացնել, կամ տխրեցնել:

Որպեսզի երեխան կարողանա ինչ-որ բան առանձնացնել իր համար, զգալ ու ապրել հոգեվիճակներն ու իրադարձությունները, հարկավոր է ժամանակ և որոշակի ներքին աշխատանք: Բայց, եթե նա միայն այնքան ժամանակ ունի, որ հասցնի արագ կուլ տալ, ապա ի վերջո ամեն ինչ դառնում է ոչ կարևոր և բանալ:երեխա

Հարկավոր է երեխաներին ժամանակ տալ հոգեբանորեն «մարսելու» իրադարձություններն ու տրվող ինֆորմացիան, որպեսզի նա նաև հուզականորեն հասցնի ընկալել դրանք:

Զարգացվել արմատավորվածություն

Փոքր երեխաները իրենց բնույթով պահպանողականներ են: Նրանց հարկավոր է հաստատունություն, կրկնվող իրադրություններ, մշտականություն և կայունություն: Այդ դեպքում նրանք իրենց զգում են ավտանգության մեջ և ինքնավստահ:

Նույնպես և նրանց հարկավոր է մշտականություն և կայունություն նաև հուզական մակարդակում, կապերում իր մոտիկ հարազատների հետ, կարևոր են որոշակի ռիտուալները, որոնք կայունացնում են իրականությունը:

Այդ պատճառով երեխաները ձգտում են պահպանել իրենց հին իրերը, կոտրված խաղալինքերն ու փոքրացած զգեստները: Պետք է աչքաթող չանել նրանց այդ ձգտումն ու չստիպել նրանց ազատվել դրանցից:

Գնահատել ազատ ժամանակը

Happy children isolated on white

Երեխաները անպայման պետք է ազատ ժամանակ ունենան, որպեսզի խաղան, հանգստանան, տխրեն, անգործ ման գան և իհարկե հաղորդակցվեն: Շատ կարևոր է ծնողների հաղորդակցությունը երեխաների հետ, չկառուցվածքավորված զրույցը, խաղն ու շփումը:

Պետք չէ անընդհատ ձգտել բազմազանության, նորույթների ու փոփոխությունների, պետք չէ ապրել տոնից տոն: Ամեն օրը կարող է ինքնին հետաքրքիր լինել, ապրվել ամբողջովին ու լիարժեք:

Հեղինակի մասին

Մարիամ Պետրոսյան

Մարիամ Պետրոսյան

Ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի մագիստրատուրան: Պարբերաբար անցկացնում է սեմինարներ և թրեյնինգներ՝ ձգտելով նպաստել երեխաների և մեծահասակների ստեղծագործ մտքի զարգացմանը։ Սիրում է հավաքել փայտե մակետներ, զբաղվել ձեռագործությամբ: