Yerevan Style

Գրքի շնորհանդես․ Թամարա Ավանեսյան

2016թ. օգոստոսի 3-ին «Էրեբունի» բիզնես կենտրոնում տեղի ունեցավ Թամարա Ավանեսյանի երկրորդ՝ «Գործարար Էթիկայի հիմունքներ» գրքի շնորհանդեսը, որին ներկա էին՝ հայտնի գործարարներ, վերլուծաբաններ, տեղական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, հանրային կապերի, մարքեթինգի մասնագետներ, արվեստի գործիչներ, ուսանողներ,  լրագրողներ և այլոք…

img_6390-1

Թամարա Ավանեսյանը մասնագիտությամբ իրավաբան է, հաշվապահ, ինչպես նաև հանդիսանում է «Գործարար Էթիկա» գրքի հեղինակը:
«Գործարար Էթիկայի հիմունքներ» գիրքը հիմնական գաղափարների վերաբերյալ հայերեն լեզվով ձեռնարկ կազմելու Թամարայի երկրորդ աշխատանքն է: Գործարար էթիկայի վերաբերյալ գիրքը գրելու նրա մտահաղացնումն առաջացել է այն ժամանակվանից, երբ նա սկսել է հաճախել էթիկայի դպրոց: Այդ ժամանակահատվածից  սկսած  նա սկսել է ուսումնասիրել էթիկան և հասկացել, որ գործարար էթիկայի ոլորտը մեզ մոտ շատ բաց է և գրեթե ոչ մի կազմակերպություններ չեն կիրառում գործարար էթիկայի կաննոները լիովին իրենց բիզնես ոլորտում:
Ինչու՞ հենց բիզնես էթիկա, քանի որ էթիկան ունի բազմաթիվ ճյուղեր: Լինելով բիզնես ոլորտում, Թամարային շատ է գրավել այդ կանոնները, քանի որ բազմիցս շփվելով կազմակերպությունների  հետ, նկատել է, որ գրեթե հիմնական մասը անգամ չգիտեն, թե ի՞նչ է բիզնես էթիկան:

Բիզնես էթիկան բարոյական նորմերի համախումբ է, որը որոշում է մարդու վերաբերմունքը մասնագիտական պարտականություններին, և դրանում նաև շրջապատող մարդկանց, որոնց հետ նա կապված է իր գործունեության բնույթով։

Գիրքը բաղկացած է 6 գլխից:

Առաջին գլխում խոսվում է գործարար էթիկայի էության և կիրառության մասին, որի շրջանակներում ընդգրկված է էթիկայի հասկացությունը, որտեղ են նրա արմատները, խոսվել է հայտնի փիլիսոփաների՝ Սոկրատեսի, Կանտի և Արիստոտելի տեսությունների մասին, իսկ հետո գործարար էթիկայի հասկացության և կարևորության մասին:

Երկրորդ գլուխը վերաբերվում է գործարար էթիկայի սկզբունքների մասին, որոնց շրջանակներում ընդգրկվում են՝ արտաքին տեսք, գործարար հանդիպման կանոններ, նամակագրություն, խոսքի մշակույթ, էթիկայի կանոնները ճաշասեղանի շուրջ գտնվելու ժամանակ և այցեքարտի ձևավորման մի քանի խորհուրդներ:

Գիրքը ներկայացնելուց հետո, նաև քննարկվել է այցեքարտերի ձևավորման և կիրառման թեման:

Գրքի երրորդ գլուխը նվիրված է գործարար կնոջ իմիջին, որտեղ մանրամասն խոսվում է շփման ոճի և հագուստի մասին:

Չորրորդ գլխում խոսվում է հեռախոսազրույցների վարման էթիկայի մասին, մանրամասն նկարագրվում է հեռախոսային խոսակցությունների ճիշտ վարման կարգի մասին:

Հինգերորդ գլխում ներկայացված է գործատու-աշխատող հարաբերությունների բարոյական սկզբունքների մասին, որի մեջ խոսվել է գործատուի և աշխատողի պարտականությունների մասին և ինչու՞ է անհրաժեշտ գործատու-աշխատող փոխհարաբերությունների ճիշտ ձևավորումը:

Վեցերորդ գլուխը նվիրված է գործարար շփման և փաստաթղթերում ճիշտ խոսքի էթիկայի կիրառմանը:

Գիրքը հրատարակվել է 2016 թվականին, այն բաղկացած է 187 էջից:

Աշխատանքի նպատակն է ընթերցողին տալ գիտելիքներ էթիկայի և վարվելակերպի կանոնների վերաբերյալ, որոնք կօգնեն նրանց կանոնավոր կերպով իրականացնել կառուցողական փոխգործունեություն արտադրական և սոցիալական ոլորտներում, հատկապես՝ հաջողությամբ կապ հաստատել կոլեգաների հետ, արդյունավետ կերպով կազմակերպել հաղորդակցություն և օգտագործել ստացած գիտելիքներն ու ունեցած ունակությունները մասնագիտական գործունեության ոլորտում։

Որպեսզի գործատուները և աշխատողները հնարավորինս զերծ պահեն իրենց կոնֆլիկտներից, պետք է հետևեն այս նշանաբանին՝ «Հաջողությունը ունի գաղտնիք – դա  բիզնես էթիկան է»:

Որպես հեղինակ, Թամարան, խորին երախտագիտություն է հայտնում իր բոլոր ընկերներին և գործընկերներին՝ մշտապես արված օգտակար և արժեքավոր առաջարկությունների համար:

 

Հեղինակի մասին

Թամարա Ավանեսյան

Թամարա Ավանեսյան

Մասնագիտությամբ իրավաբան է, 2011-ից առ այսօր աշխատում է «Խորհրդատու իրավաբան» իրավաբանական գրասենյակում, որպես տնօրեն: «Գործարար էթիկա» գրքի հեղինակն է: Կյանքում կարևորում է առաջին հերթին լավ մարդ, լավ ընկեր լինելը: