Ճամփորդություն

Նորաոճ լյուքս հյուրանոցներ Ամստերդամում

Կարեն Հակոբյան
Հեղինակ՝ Կարեն Հակոբյան

1. Sir Albert Hotel

Տեղեկություն

Տեղակայված լինելով Ամստերդամի կենտրոնում՝ Sir Albert-ը «բուտիկ» տեսակի լյուքս հյուրանոց է՝ ժամանակակից ազնվական շնչով: Սա նշանակում է ապրել բարձրաշխարհիկ «երկնային» կյանքով, բայց հնարավորություն ունենալ հեշտորեն հաղորդվելու երկրայինի հետ:

Դուք ստանում եք. լավագույնս կահավորված գեղեցիկ սենյակներ, իսկ հենց հյուրանոցի հարևանությամբ՝ այնպիսի վայրեր, ինչպիսիք են Ամստերդամի արվեստի թանգարանը և հանրահայտ Leidseplein հրապարակը, դրան գումարած՝ հաճելի և անթերի սպասարկում ամեն ժամանակ:

«Սըր Ալբերտը» գտնվում է De Pijp-ում՝ Ամստերդամի Լատինական թաղամասում: Հյուրանոցի մոտակայքում են ապրում գրողներ, դերասաններ և երգիչներ, հագուստի դիզայներներ և գործարարներ: Այստեղ է նաև քաղաքի ամենահայտնի՝ Albert Cuyp խանութը: De Pijp թաղամասը նաև մոտ է Royal Concertgebouw համերգասրահին՝ ուրախալի փաստ դասական երաժշտության սիրահարների համար: Եվ շոփինգի սիրահարների համար, Դուք հաճելիորեն շատ մոտ եք Van Baerlestraat և լեգենդար P.C. Hooftstraat «առևտրային» փողոցներին:

Sir Albert Hotel

Ոճը՝ Boutique/Design
Կառուցվել է՝ 1800թ.
Վերաշինվել է՝ 2013թ.
Համարների քանակը՝ 90
Լյուքս համարների քանակը՝ 27

Հասցե՝

Sir Albert Hotel
Albert Cuypstraat 2-6
Amsterdam , 1072 CT
Netherlands

 2. Dylan Hotel Amsterdam

Տեղեկություն

The Dylan Amsterdam հյուրանոցը 17-րդ դարի ոճով կառուցված շքեղ մի շինություն է՝ Կայզերսգրախտ հայտնի նեղուցի ափին: Դեպի քաղաքի շքեղ կենտրոնը ողողող նեղուցները բացվող պատմական տեսարանով՝ «Դիլան Ամստերդամ» լյուքս հյուրանոցը տալիս է բացառիկ հնարավորություն՝ վայելելու Ամստերդամի անցյալի և ներկայի թաքնված գանձերը բացահայտելու բերկրանքը: 5 աստղանի այս նորաոճ հյուրանոցը Ամստերդամի հենց սրտում է, այն հարմար է բոլորի համար, ովքեր ունեն իրենց ուրույն ոճն ու նախընտրելի գունապնակը:

Ոճը՝ Boutique/Design
Վերաշինվել է՝ 2011թ.
Սենյակները՝ 40
Լյուքս համարները՝ 14

Հասցե՝

The Dylan Amsterdam
Keizersgracht 384
Amsterdam , 1016GB
Netherlands

3. Conservatorium Hotel Amsterdam

Տեղեկություն

Բացվելով 2011-ին՝ «Կոնսերվատորիումը» դարձել է Ամստերդամի հարուստ մշակութային ժառանգության և գործունյա առօրյա կյանքի անբաժանելի մասը: Հյուրանոցի հենց կողքին է քաղաքի հայտնի Թանգարանային հրապարակը, P.C. Hooftstraat «խանութների պողոտան» և Royal համերգասրահը, Վան Գոգի թանգարանը և շատ ու շատ այլ տեսարժան վայրեր:

Ոճը՝ Boutique/Design
Կառուցվել է՝ 2011թ.
Համարները քանակը՝ 129

Հասցե՝

Conservatorium Hotel Amsterdam
Van Baerlestraat 27
Amsterdam , 1071 AN
Netherlands

Հեղինակի մասին

Կարեն Հակոբյան

Կարեն Հակոբյան

Սովորում է Ուտրեխտի համալսարանի (Հոլանդիա) Փոքր և միջին ձեռնարկատիրության կառավարման ֆակուլտետում՝ «Առաջնորդություն և ստեղծագործական բիզնես» մասնագիտացմամբ: Edita Media հոլդինգի և Armenia Design ընկերության հիմնադիրն է: Սիրում է ընթերցանություն, առցանց մարքեթինգ և սպորտ: