Երաժշտություն

Autumn Leaves. մի երգի պատմություն

 

Autumn Leaves in Margahovit, Armenia - A Photo By Suren Sahakyan“Autumn Leaves” (Աշնան տերևներ) երգն ի սկզբանե եղել է ֆրանսերեն, այն գրվել է 1945թ. և կոչվել է “Les feuilles mortes” (Մեռյալ տերևներ): Երաժշտության հեղինակն է հունգարական արմատներով ֆրանսիացի երգահան՝ Ջոզեֆ Կոսման, խոսքերը գրել է՝ Անդրե-Մարի Ժակ Պրեվերը: Կա նաև ստեղծագործության հունգարերեն տարբերակը, որ կոչվում է “Hulló levelek” (Ընկնող տերևներ): Առաջին անգամ երգը ներկայացվել է 1946թ. Միացյալ Նահանգներում՝ Մարսել Կառնեի “Les Portes de la nuit” (Գիշերվա դարպասները) ֆրանսիական կինոնկարի պրեմիերայի ժամանակ: Ֆիլմի սցենարի հեղինակն էր նույն՝ Ժակ Պրեվերը, իսկ սաունդթրեքը կատարում էր՝ գլխավոր հերոսին մարմնավորած, հանրահայտ Իվ Մոնտանը՝ երգչուհի Իռեն Յոախիմի մասնակցությամբ:

Ստեղծագործությունն անգլերեն է թարգմանել՝ Ջոնի Մերսերը: Հետագայում այն կատարել են այնպիսի գերաստղեր, ինչպիսիք են՝ Ֆրենկ Սինատրան և Անդրեա Բոչելլին: Անգլերեն տարբերակի ամենահայտնի կատարումներից է նաև Էրիկ Քլեփթոնի 2010թ. լույս տեսած՝ «Clapton» ալբոմի 14-րդ երգը:

Ահա նաև լեգենդար երգչուհի՝ Էդիտ Պիաֆի երկլեզու կատարումը և երգի խոսքերը: Իհարկե Էրիկ Քլեփթոնի կատարումն ավելի ժամանակակից ու հնչեղ է՝ հարուստ գործիքավորմամբ, սակայն Էդիտ Պիաֆը միանգամայն յուրօրինակ կերպով է փոխանցում աշնանային գողտրիկ տրամադրությունը՝ հատկապես երգի ֆրանսերեն հատվածում: Ինչևէ, յուրաքանչյուրը գեղեցիկ է յուրովի: Վայելե՛ք աշնան տերևների երգը:

The falling leaves drift by my window
The autumn leaves of red and gold
I see your lips, the summer kisses
The sunburned hands, I used to hold

Since you went away, the days grow long
And soon I’ll hear old winter’s song
But I miss you most of all, my darling
When autumn leaves start to fall

Yes, I miss you most of all, my darling
When autumn leaves start to fall

C’est une chanson
Qui nous ressemble
Toi qui m’aimais
Et je t’aimais
Nous vivions tous les deux ensemble
Tou qui m’aimais
Moi qui t’aimais

Mais la vie sépare
Ceux qui s’aiment
Tout doucement
Sans faire de bruit
Et la mer efface sur le sable
Les pas des amants désunis.

Հեղինակի մասին

Սուրեն Սահակյան

Սուրեն Սահակյան

Ավարտել է Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի Մաթեմատիկայի և բարձր տեխնոլոգիաների ինստիտուտի մագիստրատուրան: ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանի կողմից պարգևատրվել է անվանական ժամացույցով: Շախմատի Երևանի չեմպիոն է: Սիրում է ֆուտբոլ, որակյալ երաժշտություն և այն ամենն, ինչ գեղեցիկ է: