Ընտանիք

7 պարզ օրենք, թե ինչպես չծախսել ավելորդ գումար խանութում

Խանութներում հայտարարել են մինչև 50% զեղչ, և դա նշանակում է, որ պետք է լինել ավելի զգոն և չընկնել վաճառողների թակարդը:

Մինչ մենք սկսենք գլուխ հանել առևտրային հմտություններից, կարելի է պարզապես հետևել այս խորհուրդներին:

Բայց զգուշացնում ենք, որ այս խորհուրդները նրանց համար են, ովքեր չեն պատրաստվում վճարել՝ առանց նայելու: Մենք եվրոպացիներ չենք, ովքեր հաշվում են ամեն մի լուման, բայց ազնիվ վաստակած գումարի խելացի տնտեսումը նշան է քաղաքավարի քաղաքացի լինելու:

Օրենք 1: Վերցրեք զամբյո՛ւղ՝ սայլակի փոխարեն:

Սուպերմարկետում դռներն ինքնուրույն բացվում են, և մեր առջև սայլակ է հայտնվում անիվների վրա, որը նախատեսված է մի քանի տասնյակ կիլոգրամ կարտոֆիլի կամ մի քանի տուփ լուծվող սուրճի, երշիկների և պանրի տեսականիների, տասնյակ տուփ կաթի և հացի համար: Իսկ մենք ընդամենը ցանկանում էինք գնել 200 գրամ «բժշկական» երշիկ ընթրիքի համար:

Սայլակն անիվների վրա հարմար է, բայց վտանգավոր: Չեք ցանկանում չէ՞ այն լցնել մինչև վերջ ամեն տեսակ ոչ անհրաժեշտ մթերքով և ծախսել ամբողջ գումարը, որ դրամապանակում է: Ուրեմն վերցրեք զամբյուղ և ուշադրություն մի՛ դարձրեք վաճառողներին, որոնք նայում են ձեր միակ կաթի շշին: Ի դեպ, փոքր գնումները վճարեք կանխիկ, ոչ թե քարտով: Իհարկե, դա ժամանակակից չի, բայց գումարը կմնա, իսկ քարտի վրա գտնվող անտեսանելի գումարի հետ շատ հեշտ է բաժանվել: Բանկային քարտով վճարեք միայն խոշոր գնումները, փոքրերն ավելի լավ է վճարել կանխիկ:

Օրենք 2: Մտնելով սուպերմարկետ՝ անմիջապես քայլե՛ք դեպի ձեզ անհրաժեշտ բաժինը, վերցրեք նախատեսված ապրանքը և շարժվեք դեպի դրամարկղ:

supermarket1Հավանական է, որ դուք մտել եք խանութ՝ պատրաստվելով գնել ինչ-որ կոնկրետ բան՝ հաճախ ամենակարևոր և պետքական ապրանքներ: Իսկ խանութում հիմնականում այնպես է դասավորված ապրանքը, որ հասարակ ամենօրյա սնունդը, օրինակ՝ հացը, վերջին շարքերում է: Իսկ ամենաթանկ և շահավետ ապրանքները՝ ճանապարհին, և գնորդը, մինչև հասնի հացին, ինչ-որ մի թանկ ապրանք էլ կգնի՝ սուրճ, թանկ արտասահմանյան պահածոներ, էլիտար զեյթունի ձեթ և էլի ինչ–որ բան: Ուշադիր հետեևեք, թե ինչ եք դնում զամբյուղի մեջ սուպերմարկետում և ունեցեք նախօրոք գրված ցուցակ գնումների համար:

Օրենք 3: Մի՛ վստահեք հավաքածուներին (սուրճ + բաժակ): Բաժակ դուք ունեք, իսկ սուրճը դեռ չի վերջացել, և այն կարելի է գնել կողքի բաժնից ավելի էժան:

Այդ հավաքածուներից ոչ մի տնտեսում դժվար թէ լինի, քանի որ խանութն այդպիսի նվեր դժվար թե հենց այնպես անի:

Ընտրությունը ձերն է, ուշադրություն մի՛ դարձրեք վառ «օրիգինալ» փաթեթավորումներին և ստուգեք պիտանելիության ժամկետը:

Կարդալ ավելին՝ CrossNews.am

Հեղինակի մասին

Սուրեն Սահակյան

Սուրեն Սահակյան

Ավարտել է Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի Մաթեմատիկայի և բարձր տեխնոլոգիաների ինստիտուտի մագիստրատուրան: ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանի կողմից պարգևատրվել է անվանական ժամացույցով: Շախմատի Երևանի չեմպիոն է: Սիրում է ֆուտբոլ, որակյալ երաժշտություն և այն ամենն, ինչ գեղեցիկ է: