Նորաձևություն

Բանիմաց ոճաբանը խորհուրդ է տալիս…

Բոլորը ցանկանում են ունենալ վառ և տպավորիչ տեսք, բայց շատ վառ իրերը համատեղ կարող են կորցնել իրենց ներդաշնակությունն ու գեղեցիկ չնայվել:

Որպեսզի չհատեք այդ նուրբ գիծը, կարդացե՛ք բանիմաց ոճաբանների՝ ստորև նշված խորհուրդները:

1. Ձեր տեսքին նոր երանգներ հաղորդելու լավագույն միջոցը՝ կրել աքսեսուարներ:

Փոխանցե՛ք ձեր վառ տրամադրությունը՝ կրելով հագեցած գույներով, գրավիչ աքսեսուարներ: Օրինակ՝ կապույտ կամ կանաչ զարդերը կարող են կատարելապես լրացնել ինչպես ամենօրյա, այնպես էլ երեկոյան զգեստները: Այնպես որ դուք կարող եք փոխել ձեզ համար ձանձրալի դարձած յուրաքանչյուր զգեստ՝ պարզապես օգտագործելով գունավոր աքսեսուարներ:

2. Ընտրե՛ք որևէ գույն, որը կարծում եք հենց ձեզ համար է ստեղծված:

Պարզե՛ք, թե որ գույնն է ավելի ներդաշնակ ձեր խառնվածքին, որպեսզի ավելի ինքնատիպ և տպավորիչ տեսք ունենաք: Օրինակ՝ զուսպ տոները քիչ հավանական է, որ կօգնեն մուգ մաշկ ունեցող աղջիկներին ստեղծել պայծառ կերպար: Իսկ սպիտակամաշկներին ավելի հարմար է կրել վառ գույներ, բայց ավելի զուսպ տոների մեջ:

3. Բոլոր նրանց համար, ովքեր կարծում են, որ հմուտ են գույների համադրությունների հարցում, կա հրաշալի մի խորհուրդ:

Վառ, միագույն զգեստի վրայից կրե՛ք ավելի զուսպ տոնի մեջ որևէ աքսեսուար, կամ կարող եք օրինակ շատ վառ վերնաշապիկի վրայից կրել ավելի զուսպ երանգների մեջ ընտրված ժակետ: Սա կօգնի ձեզ գունային գամմայում տալ ներդաշնակ լուծումներ:

Եվ վերջում

Եթե դուք վճռական եք վառ գույնի հանդերձանք կրելու հարցում, ցանկանում եք այնուամենայնիվ կրել և՛ վառ զգեստ, և՛ աքսեսուարներ, ուրեմն պարզապես ուշադրություն դարձրե՛ք, որ ձեր ընտրած գույները չխառնվեն և լինեն հնարավորինս համադրելի:

Հեղինակի մասին

Մերի Հովհաննիսյան

Մերի Հովհաննիսյան

Ավարտել է Երգի պետական թատրոնին կից դպրոց-ստուդիան և Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանը: Քրիստոնեական երգերի հեղինակ կատարող է: Հետաքրքրվում է գրեթե ամեն ինչով, բացի քաղաքականությունից: