Նորաձևություն

Բարձրակրունկները խանգարու՞մ են գեղեցիկ քայլելուն

Բարձրակրունկ կոշիկներն անկասկած շատ են զարդարում մեր ոտքերը՝ տեսողականորեն դարձնելով դրանք ավելի երկար և սլացիկ: Սակայն մի բան է պարզապես կանգնել բարձրակրունկների վրա, մեկ այլ բան՝ քայլել դրանց վրա:

Այսօր շատ հաճախ կարելի է հանդիպել աղջիկների, ովքեր ավելի շատ ճոճվում են բարձրակրունկների վրա, քան թե քայլում գեղեցիկ և վստահ: Եկեք պարզենք, թե ինչու՞ է դա լինում և ինչպիսի՞ լուծումներ կան այդ խնդրի համար: Ինչպե՞ս ճիշտ և գեղեցիկ քայլել բարձրակրունկների վրա: Ահա թե ինչպես են պատասխանել այս հարցին մասնագետները:

Կա մի շատ կարևոր գործոն, որը գրեթե երբեք չի քննարկվում, երբ խոսում են գեղեցիկ քայլվածքի մասին:

Դա ոտքերի ֆիզիկական պատրաստվածությունն է՝ բարձրակրունկների վրա վստահ և գեղեցիկ քայլելու համար: Նախ պետք է զարգացնել ոտքերի մկանները, քանի որ հենց դրանք են օգնում մեզ պահել մեր մարմնի քաշը, երբ քայլում ենք բարձրակրունկների վրա: Հետևաբար պետք է կատարել ոտքերի մկանները զարգացնող վարժություններ, կամ պարզապես ավելի հաճախ քայլել երկար տարածություններ:

Հաջորդ կարևոր դետալը, որ պետք է հաշվի առնել բարձրակրունկների վրա քայլելիս, դա ոտքի ճիշտ դիրքավորումն է:

Շատ կանայք քայլում են բարձրակրունկների վրա՝ քայլելու ընթացքում մարմնի ամբողջ ծանրությամբ ընկնելով մի ոտքի և հետո մյուսի վրա: Արդյունքում ծնկները ծալվում են: Պահեք ոտքի մակերևույթը ձիգ և քայլեք սկզբում հենվելով կրունկի, հետո ոտնաթաթի վրա:

Եթե այս կանոններն այնուամենայնիվ թվում են ձեզ անհաղթահարելի, դուք կարող եք կրել տանկետկաներ կամ պլատֆորմ:

Դրանք ապահովում են ավելի լավ կայունություն ոտքերի համար: Այս դեպքում ոտքերն ավելի ուշ են հոգնում: Երկար ժամանակ կրելով տանկետկաներ՝ դուք շատ հեշտությամբ կկարողանաք կրել ցանկացած այլ բարձրակրունկներ:

Ի վերջո ցանկացած կոշիկ ընտրելիս ավելի շատ ուշադրություն դարձրեք հարմարավետությանը, քան գեղեցկությանը:

Ճիշտ չափսը ձեզ համար ոչ պակաս կարևոր է: Այս բոլոր կանոններին հետևելով՝ դուք կքայլեք գեղեցիկ և ինքնավստահ, ցանկացած կոշիկ կրելիս:

Հեղինակի մասին

Մերի Հովհաննիսյան

Մերի Հովհաննիսյան

Ավարտել է Երգի պետական թատրոնին կից դպրոց-ստուդիան և Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանը: Քրիստոնեական երգերի հեղինակ կատարող է: Հետաքրքրվում է գրեթե ամեն ինչով, բացի քաղաքականությունից: