Երաժշտություն

Երեկո. Ալլա Լևոնյան և Էդգար Գյանջումյան ♫ (տեսահոլովակ)

ԵՐԵԿՈ

Երեկոն, տե՛ս, իջավ,
Տարածեց իր թևերն ամենուր,
Պարուրեց ինձ նորից
Քնքշության ժպիտով երազուն:

Լուռ գիշերվա
Անուրջի քնքշությունն եմ զգում,
Լուռ գիշերվա
Ծաղկունքի բույրով շուրջը լցվում:

Ու ինչ-որ տեղ հեռվում
Անտեսված ու մոռացված
Մի կարոտ է օրորվում,

Պարզունակ ու մեղմիկ
Շշուկով ու թախիծով
Նա իր երգն է շշնջում…

Ու նորից մայրամուտ,
Երեկոն տարածվեց ամենուր.<
Մթության շղարշում
Քո պատկերն է անվերջ հայտնվում:

Քեզ, ի՛մ անգին,
Անցյալի վառ հուշերն են տանջում,
Ու իմ հոգին
Քո սիրուց, կարոտից կրակվում:

Ու ինչ-որ տեղ հեռվում
Անտեսված ու մոռացված
Մի կարոտ է օրորվում,

Պարզունակ ու մեղմիկ
Շշուկով ու թախիծով
Նա իմ երգն է շշնջում…

alla-levonyan-edgar-gyanjumyan-ereko

Ալլա Լևոնյան և Էդգար Գյանջումյան

Հեղինակի մասին

Սուրեն Սահակյան

Սուրեն Սահակյան

Ավարտել է Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի Մաթեմատիկայի և բարձր տեխնոլոգիաների ինստիտուտի մագիստրատուրան: ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանի կողմից պարգևատրվել է անվանական ժամացույցով: Շախմատի Երևանի չեմպիոն է: Սիրում է ֆուտբոլ, որակյալ երաժշտություն և այն ամենն, ինչ գեղեցիկ է: