Ընտանիք

Մարտի 8-ը որպես կանանց տոն նշելու նախապատմությունը

YEREVANSTYLE
Հեղինակ՝ YEREVANSTYLE

Գարնան այս օրը` մարտի 8-ը, հայտնի է որպես Կանանց Միջազգային օր:

 

Եթե 19-րդ դարում միայն խոսում էին կանանց ազատության մասին, ապա 20-րդ հարյուրամյակի սկզբում վեր է հանվում կանանց և տղամարդկանց իրավունքների հավասարության հարցը:

Քննարկումները թեժանում են՝ վերաճելով բողոքի ակցիաների և հասարակական խռովությունների: Անհնազանդության նման դրսևորումներն ապարդյուն չեն մնում, և շատ երկրներում աստիճանաբար թուլանում է տղամարդկանց ավանդական անվերապահ գերակայությունը: Ժողովրդի ստվար զանգվածների համոզմունքին հակառակ՝ Միացյալ Նահանգներում 1909թ. փետրվարի 28-ին ամերիկյան սոցիալիստական շարժման ներկայացուցիչների միջոցով առաջին անգամ նշվում է կանանց միջազգային օրը:

Ըստ ՄԱԿ-ի՝ կանանց միջազգային օրը սկիզբ է առել 1857թ. մարտի 8-ին, երբ Նյու Յորքի աշխատավոր կանայք առաջին անգամ մասնակցել են գործադուլի և այնուհետ ստեղծել են իրենց սեփական արհմիությունը:

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ օրվա հիմնարար արժեքներ չեն եղել, այլ ամեն բան կապում են վերջին տարիների իրադարձությունների հետ: 19-րդ դարում ֆեմինիստական շարժումն առավել ակտիվորեն «մշակվել» է Միացյալ Նահանգներում, քան Հին աշխարհում: Այս ամբողջ գործունեության գագաթնակետը եղավ հազարավոր ակտիվիստների հավաքը, որը տեղի ունեցավ 1908թ. Մարտի 3-ին Չիկագոյում: Այս կանայք որոշեցին տոնել Կանանց օրը փետրվարի վերջին կիրակի օրը, և անհրաժեշտություն եղավ կանանց շնորհել սովորեցնելու, ընտրելու և ընտրվելու իրավունք: 1910թ.–ին կանանց միջազգային օրը նշվում է Նյու Յորքի Կարնեգի սրահում՝ ավելի քան 3000 կանանց մասնակցությամբ: Դժվար է գերագնահատել կոմունիստական շարժման ակտիվիստ Կլարա Ցետկինի ավանդը՝ մարտի 8-ը կանանց օր հռչակելու գործընթացում: Հատկապես նա 2-րդ միջազգային կանանց համաժողովի ժամանակ առաջադրեց աըն միտքը,որ Կանանց օրը անհրաժեշտ է նշել միջազգային մասշտաբով:

Ռոզա Լյուքսեմբուրգի կողմնակիցն առաջարկում է կիրառել ամերիկյան փորձը՝ տոնակատարության ամսաթիվ ընտրելով մարտի 8-ը:

Ցետկինը զարկ է տալիս կանանց ընտրելու իրավունքի համար պայքարին: Սա իհարկե չի կատարվում. տոնը նշվում է, բայց կենտրոնացած չէ ընտրելու իրավունքի վրա: Ինչ-որ տեղ տոնը շարունակվում է նշվել հին ձևով` փետրվարի 28-ին, ինչ որ տեղ` մարտի 28-ին, իսկ որոշ երկրներում այն նշվում է այս ամսվա վերջում: Հաճախ այս տոնը մերժվել է իշխանությունների կողմից և ակտիվիստները ձերբակալվել են: Դա տեղի է ունեցել այն պատճառով, որ տոնը չի կորցրել իր սոցիալիստական գույնը և շատ երկրներում բարձր պահանջի տակ է դրվել կանանց ընտրելու իրավունքը:

Մերձավոր արևելքի որոշ երկրներում հավասարության իրավիճակի հետ կապված վերջին շրջանում փոփոխություններ չեն եղել: Ավելին, Սաուդյան Արաբիայում կանանց  անգամ թույլ չի տրվում մեքենա վարել:

Այն բանից հետո, երբ բոլշևիկները եկան իշխանության, օրացույցը փոխարինվեց Գրիգորյան օրացույցի, ըստ որի՝ փետրվարյան իրադարձությունները սկսվում են փետրվարի 23-ին՝ ճակատագրի հեգնանքով կրկնակի խորհրդանշական դարձնելով այդ օրերը: Սակայն դա չի կապում նրանց 20-րդ դարի ռուսաստանյան պատմության վիճահարույց իրադարձությունների հետ: Ի վերջո, միջազգային մակարդակով տոնը հայտարարվեց 1977թ.,երբ ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովը ընդունեց այն:Այդ ժամանակից մարտի 8-ը  նշվում է շատ երկրներում ավելի,քան նախկինում: Սակայն այն ենթարկվում է որոշակի փոփոխության: Օրինակ՝ Ոկրաինայում ծրագրված է ոչ միայն ազատվել Լենինի հուշարձաններից, այլև խորհրդային դարաշրջանում պահպանված ավանդույթներից:

Վերգինե Գրիգորյան

Հեղինակի մասին

YEREVANSTYLE

YEREVANSTYLE

YerevanStyle.com-ը նորաստեղծ երիտասարդական ինֆորմացիոն-ժամանցային կայք է, որի նպատակն է մատուցել հետաքրքիր նյութեր և նորություններ, որոնք դրական ազդեցություն կունենան հայ հասարակության վրա և կտան նորանոր մտքեր: