Բանաստեղծություններ

Միայն թե գայիր…

Ռուբեն Կարոյան
Հեղինակ՝ Ռուբեն Կարոյան

Թեկուզ աչքերս չտեսնեն ոչինչ,
Բայց մեկ էլ նայեմ աչքերին քո ջինջ,
Թե ակաջներս չլսեն ոչինչ,
Մի անգամ էլ թող լսեմ քեզ փոքր-ինչ:

Ոտքերս էլ ահա էլ պետք չեն գալու,
Եթե դեպի քեզ էլ չեն վազելու,
Ձեռքերս էլ հրից, լավ է, թող վառվեն,
Քան բացի քեզնից ուրիշի փարվեն:

Լեզուս չի ուզում գովել ոչ մեկի,
Հայացքս անգամ քեզնից չեմ թեքի,
Միայն ինքնակամ կողքիս մնայիր,
Ախ, կյանքս էլ կտամ, միայն թե գայիր:

Բայց դու կամեցար թողնել ինձ մենակ,
Հանձնեցիր կյանքս մեծ բախտի հույսին,
Թափառող սիրտը իմ անժամանակ
Ապավինեց գեթ Քրիստոսի լույսին:

Չգիտեմ՝ ինչպես, չգիտեմ՝ որտեղ,
Գուցե դրախտում լինենք մենք մեկտեղ,
Կշտապեմ երկինք, եթե իմանամ,
Թե թովիչ ձայնդ կլսեմ այնտեղ:

Իսկ թե քեզնից շուտ Հիսուսին տեսնեմ,
Արցունք չթափե՛ս մահս սգալու,
Աղոթքը սրտիս քո բախտի համար
Երկնքում նույնիսկ չի դադարելու:

Ռուբեն Կարոյան

Հեղինակի մասին

Ռուբեն Կարոյան

Ռուբեն Կարոյան