Ապրելակերպ

10 օգտակար խորհուրդ Կատո Լոմբից՝ եթե ուզում ես սովորել օտար լեզուներ

kato-lombԿատո Լոմբը մասնագիտությամբ թարգմանչուհի է: Նա Հունգարիայից է և տիրապետում է 16 օտար լեզուների, որոնց մեծ մասը նա յուրացրել է ինքնուրույն:

Ստորև ձեզ ենք ներկայացնում նրա տասը խորհուրդները, որոնք` վստահ ենք, որ կօգնեն ձեզ հաջողությունների հասնել օտար լեզուների ուսումնասիրություններում:

1. Լեզուն սովորելու համար ժամանակ տրամադրեք ամեն օր: Եթե դուք զբաղված եք և շատ ժամանակ չունեք տրամադրելու պարապմունքին, ապա գոնե առնվազն տասը րոպե գտեք և զբաղվեք լեզվի ուսումնասիրությամբ: Առավել ցանկալի է դա անել առավոտյան:
2. Եթե զգում եք, որ պարապելու ցանկությունը շատ շուտ թուլանում է, ոչ թե հրաժարվեք լեզուն սովորելու նպատակից, այլ պարզապես պարապմունքներն իրականացնելու համար նոր ձև մտածեք: Մի կողմ դրեք գիրքը և լսեք աուդիո դասընթացներ, թողեք դասագրքի վարժություններն ու սկսեք սովորել բառեր բառարանից և այլն:

3. Երբեք առանց հասկանալու անգիր մի սովորեք համատեքստից դուրս, առանձին հատվածներ:
4. Դուրս գրեք արտահայտություններ, որոնք առավել շատ են կիրառվում և սկսեք հերթականությամբ անգիր սովորել դրանք:learning languages
5. Փորձեք մտովի թարգմանել այն ամենն, ինչ լսում եք կամ տեսնում օրվա ընթացքում: Օրինակ` հանդիպում եք որևէ գովազդային պոստեռի, կամ լսում եք որևէ խոսակցություն, անմիջապես սկսեք դա մտովի թարգմանել: Նույնիսկ ամենահոգնած գլխի համար սա հանգստացնող է:

6. Վերընթերցեք միայն այն վարժությունները, որոնք ուսուցչի կողմից ստուգված են, հակառակ դեպքում, ենթագիտակցորեն ձեր մեջ կտպավորվեն բոլոր արտահայտություններն՝ իրենց հնարավոր սխալներով: Եթե զբաղվում եք ինքնուսուցմամբ, ապա կարդացեք՛ միայն հստակ, ճիշտ տեքստեր:
7. Արտահայտությունները դուրս գրեք և հիշեք առաջին դեմքով և եզակի թվով: Օրինակ՝ “I am singing only for you” («Ես երգում եմ միայն քեզ համար»):

8.  Օտար լեզուն մի ամրոց է,  որը կարիք ունի ամուր շղթայակցման, և դա հնարավոր է իրականացնել՝ դիտելով հաղորդումներ, ֆիլմեր, ընթերցելով գրքեր, թերթեր, լսելով դասախոսություններ և նշված միջոցները գործնականում կիրառել օտար լեզվին տիրապետող ընկերների  հետ զրույցների և նամակագրությունների միջոցով:
9.  Մի՛ վախեցեք խոսել, մի՛ վախեցեք հնարավոր սխալներից, այլ խնդրեք, որ ուղղեն ձեզ: Եվ ամենակարևորը, մի՛ հիասթափվեք և մի՛ հանձնվեք այդ ընթացքում:
10. Եղեք հստակորեն համոզված, որ ինչ էլ պատահի, դուք կհասնեք ձեր նպատակին, որ դուք ունեք ուժեղ կամք և անսովոր հակում օտար լեզուների հանդեպ:hello-word-cloud

Եվ վերջում ուզում ենք ձեզ ծանոթացնել Կատո Լոմբի կյանքից մի զվարճալի, բայց ոգևորող դրվագի: 86-ամյա կինը, երբ հանդիպում է իր 54-ամյա ընկերոջը՝ Սթիվին, ասում է.

«Սթի՛վ, դու այնքա՜ն երիտասարդ ես, որքա՜ն շատ տարիներ կան դեռ քո առջևում, դեռ քանի՜ լեզու կարելի է սովորել»:

Հեղինակի մասին

Մերի Հովհաննիսյան

Մերի Հովհաննիսյան

Ավարտել է Երգի պետական թատրոնին կից դպրոց-ստուդիան և Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանը: Քրիստոնեական երգերի հեղինակ կատարող է: Հետաքրքրվում է գրեթե ամեն ինչով, բացի քաղաքականությունից: