Ապրելակերպ Սնունդ

Թոփ 5 ամենաօգտակար հյութերը

Ձեզ ենք ներկայացնում ամենահամեղ և ամենաօգտակար միջոցները, որոնք կօգնեն ձեզ բարելավել ձեր առողջությունն ու պահպանել լավ ինքնազգացողություն:

 

Նռան հյութ1. Նռան հյութ:

Այս հյութն արդարացիորեն զբաղեցնում է առաջին հորիզոնականը հյութալի այս հնգյակում: Նռան բուժիչ հատկությունները հայտնի են եղել նաև Հիպոկրատին, ով բուժում էր իր ստամոքսի ցավն այս համեղ տարբերակով: Նռան հյութը նաև ունի առավելագույն հակազդեցությունը ճառագայթումներին:

Լորամրգի հյութ

2. Լորամրգի հյութ:

Շատերը գիտեն, որ լորամրգի հյութը լավագույն հակաբորբոքային միջոցն է: Հակաբորբոքային պրեպարատներից այն ամենահամեղն է:

Խաղողի հյութ3. Խաղողի հյութ:

Ըստ գիտնականների՝ հետազոտությունների խաղողի հյութը պաշպանում է մաշկի երիտասարդ բջիջները ոչնչացումից, երկարաձգելով երիտասարդությունն ու կենսունակությունը:
Այն նաև պաշտպանում է սիրտը՝ բարելավելով աշխատանքը:

Նարնջի հյութ

4. Նարնջի հյութ:

Սա թերևս ամենաճանաչված և ամենամեծ պահանջարկ ունեցող հյութն է աշխարհում, շնորհիվ իր համի և վիտամին C բաղադրիչի: Նարնջի հյութը շատ առողջարար է, այն ապահովում է լավ ինքնազգացողություն, և բացի այդ, նարնջի հյութը համարվում է ամենացածր կալորիականություն ունեցող հյութը:

Հավամրգի հյութ5. Հավամրգի հյութ:

Սա մի հզոր հակաօքսիդանտ է, որը պաշտպանում է մեր մաշկը ծերացումից: Նաև բարելավում է արյան շրջանառությունը: Սա միակ հյութն է, որը չի առաջացնում ալերգիկ ռեակցիաներ և հարմար է բոլորի համար:

Վայելե՛ք հաճելին ու օգտակարը և եղե՛ք առողջ:

Հեղինակի մասին

Մերի Հովհաննիսյան

Մերի Հովհաննիսյան

Ավարտել է Երգի պետական թատրոնին կից դպրոց-ստուդիան և Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանը: Քրիստոնեական երգերի հեղինակ կատարող է: Հետաքրքրվում է գրեթե ամեն ինչով, բացի քաղաքականությունից: