Ճամփորդություն

Անհավատալի վայրեր երկրի վրա, որոնց մասին քչերը գիտեն

YEREVANSTYLE
Հեղինակ՝ YEREVANSTYLE

Երկիր մոլորակը լի է հիասքանչ ու անհավատալի թվացող վայրերով:

Աստված ամեն բան արել է մեզ զարմացնելու համար, անգամ ողջ կյանքը մեզ չի բավականացնի՝ ամբողջը տեսնելու համար: Մենք ընտրել ենք մի քանի հիասքանչ վայրեր, որոնք քչերին են հայտնի:

1.The Wave- Ալիք (ԱՄՆ)

neveroyatnyie-mesta-nashej-planetyi-o-kotoryih-malo-kto-znaet_16wkBrAaesAVkKN1Y3Y

Ալիք-այսպես են անվանել ամերիկացիները կարմիր ժայռաբեկորներին, որոնց նայելով հավատում ես, որ այն քարացած ալիք է: Այստեղ հասնելը այդքան էլ հեշտ չէ, այն հսկվում է և  հասնելու համար դուք պետք է հաղթահարեք մի քանի դժվարանցանելի ժայռեր:

 

2. Great Blue Hole- Մեծ Կապույտ անցք (Բելիզ)

The+great+blue+hole+belize+_bd5d63022ef5b3e1a25df0516062b13eBlueHolegreat-blue-hole-2Great-Blue-Hole-Delize-8

Այս վայրը հայտնաբերել է Ժակ Իվ Կուստոն, ում մենք գիտենք ֆիլմերից և գրքերից: Մեծ կապույտ անցքը գտնվում է Լայթհաուս-Րիֆայի կենտրոնում: Այն գրեթե կատարելապես շրջանաձև է` 305 մետր տրամագծով և 120 մետր խորությամբ:

Երկրաբանները պնդում են, որ անցքը սկզբում կրաքարից քարանձավերի համակարգ է եղել, որը ձևավորվել է վերջին ձնհալի ժամանակ: Այդ ժամանակ ծովի մակարդակը բավականին ցածր է եղել, քան ներկայում, իսկ հետո, երբ սառույցները սկսել են հալչել, ծովի մակարդակը բարձրացել է, իսկ քարանձավերը փլուզվել են:

 

3.Каньон Антилопы-Այծքաղի ձոր  (Արիզոնա ԱՄՆ)

neveroyatnyie-mesta-nashej-planetyi-o-kotoryih-malo-kto-znaet_2kanon-antilopykanon-antilopy17

Չգիտեմ ինչու են այս վայրն անվանել Այծքաղի ձոր, բայց այն այնպիսի տեսք ունի, կարծես այլ մոլորակում է ստեղծված: Հին հնդիկներն այն անվանել էին «Բինխանիլինի», որը նշանակում է «Վայր որտեղ ջուրը անցնում է ժայռերի միջով»: Ջուր և քամի` սրանք են հիմնական գործոնները, որոնք հանգեցրել են նրա ձևավորմանը:

4. Глаз Сахары- Սահարայի Աչք (Մավրիտանիա)

glaz-saharyi96569682_7fb3dd84eb68ab3930052d93dae6fc3aGlaz187811388_original__3_

Այս յուրահատուկ ձևավորումը «Սահարայի աչք» անվանումով գտնվում է Սահարայի հարավ-արևմտյան կետում: «Աչքի»տրամագիծը 30 կիլոմետր է, այն ամբողջությամբ կարելի է տեսնել միայն տիեզերքից: Գիտնականները սկզբում մտածում էին, որ այն հին երկնաքարաին խառնարան է: Այժմ երկրաբանների մեծ մասը հակված է այն մտքին, որ, չնայած շրջանաձև տեսքին, այս վայրը ձևավորվել է քիմիական և ֆիզիկական էրոզիայի հետևանքով: Սակայն շրջանաձև տեսքը, այնուամենայնիվ, շփոթության մեջ է գցում երկրաբաններին:

5.Дорога гигантов-Հսկաների ճանապարհ (Իռլանդիա)

6281C9CBB2744BD7A477260FA50ADA4D1342803651_799.jpg480x360supercoolpics_09_0306201115452233193_600

Այո, այդպես է կոչվում ևս մեկ զարմանալի վայր, ոնր իրոք նման է հարթած ճանապարհի: Իհարկե հսկաները այստեղ ոչ մի կապ չունեն, այն ձևավորվել է հրաբխաին ժայթքման հետևանքով` ընդ որում բավականին հին ժամանակներում: Հրաբխային ժայռերը ժամանակի ընթացքում շերտավորվել են՝ ձևավորելով այն ճանապարհի նման:

6.Врата ада- Դժողքի դարպասներ (Ուզբեկստան)

165

Այս ձևավորումը մարդկային միջամտության հետևանք է: Ավելի քան 30 տարի առաջ երկրաբանները այստեղ սկսեցին ուսումնասիրություններ՝ բնական գազի հայտնաբերման համար: Աշխատանքների մեկնարկից հետո պարզվեց, որ տեղանքի մակերեսի տակ մի մեծ խոռոչ է՝ լցված գազով: Հորատումը հրահրել է խոռոչի <<տանիքը>> և ամբողջ ճամբարը փլուզվել է: Գազը վառվել է և արդեն 35 տարի է, ինչ հրդեհն այստեղ չի հանգչում: Անգամ չենք կարող պատկերացնել, թէ ինչքան գազ է անիմաստ կորչում: Ընդհանուր առմամբ այն սարսափելի տեսք ունի և իզուր չէ, որ անվանել են Դժողքի դարպասեր:

Իրականում հազարավոր գեղեցիկ և հետաքրքրաշարժ վայրեր կան երկրի վրա, որոնց մասին մենք չենք գրել, սակայն դուք կարող եք տեսնել ավելին հետևելով մեր կայքի նորություններին:

Հեղինակի մասին

YEREVANSTYLE

YEREVANSTYLE

YerevanStyle.com-ը նորաստեղծ երիտասարդական ինֆորմացիոն-ժամանցային կայք է, որի նպատակն է մատուցել հետաքրքիր նյութեր և նորություններ, որոնք դրական ազդեցություն կունենան հայ հասարակության վրա և կտան նորանոր մտքեր: