Բիզնես

Ինչպիսի՞ն պետք է լինի առաջնորդը

Մենք տեսնում ենք մարդկանց, ովքեր կարողանում են համախմբել շատերին մի գաղափարի շուրջ, նրանք միշտ ազդեցիկ են, խելացի և նախաձեռնող: Նրանք տարբերվող են և չեն մտածում այնպես, ինչպես բոլորը:

Այո՛, խոսքը լիդերների մասին է: Իսկ եթե ձեզ հետաքրքրեց, թե ինչպիսի՞ն են առաջնորդները, մենք սիրով կբացահայտենք դա:

 

  • Լիդերները օգտագործում են միայն դրական պատկերներ, քանի որ նրանք գիտեն, որ միտքն ընկալում է պատկերները, և նրանք փորձում են ստեղծել այնպիսի պատկերներ, որոնք օգնում են աշխատել: Մռայլ, կամ տագնապալի վիճակում հնարավոր չէ արդյունավետ աշխատել:
  • Լիդերները միշտ, տեղյակ լինելով խնդրի բարդությանը, փորձում են այն ներկայացնել հնարավորինս պարզ : Սովորաբար մարդիկ չափազանցնում են խնդիրների բարդությունը, որը տանում է նրանց և կանգնեցնում իրապես բարդ խնդիրների առջև: Լիդերների դեպքում ճիշտ հակառակն է:
  • Լիդերները ժպտում են, եթե նույնիսկ այդ պահին ինչ-որ վատ բանի մասին են մտածում: Նրանք երբեք չեն տարածում վատ տրամադրություն, նրանց ժպիտն ազդեցիկ է:
  • Լիդերները միգուցե թվում են չափազանց լուրջ, բայց հոգու խորքում նրանք շատ թեթև և ոչ շատ լուրջ մարդիկ են: Նրանք վստահ են, որ խնդիրներին շատ մեծ կարևորություն տալը արգելափակում է մարդու մտածելու ունակությունը:
  • Լիդերները միշտ նայում են, թե ինչ ծրագրեր կարող են լինել առջևում, նրանք միշտ տեսնում են հեռուն և ներկայիս դժվարությունները չեն վախեցնում նրանց:
  • Լիդերները յուրաքանչյուր իրավիճակին նայում են դրական տեսանկյունից և նրանք միշտ ընտրում են նույնիսկ դժվար իրավիճակներում պահպանել դրական մթնոլորտ:

Եթե դուք այսպիսին եք, ուրեմն դուք պոտենցիալ առաջնորդ եք:

Մաղթում ենք հաջողություն:

Հեղինակի մասին

Մերի Հովհաննիսյան

Մերի Հովհաննիսյան

Ավարտել է Երգի պետական թատրոնին կից դպրոց-ստուդիան և Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանը: Քրիստոնեական երգերի հեղինակ կատարող է: Հետաքրքրվում է գրեթե ամեն ինչով, բացի քաղաքականությունից: