Ապրելակերպ

7 կանոն՝ հոգեպես ուժեղ լինելու համար

Պինդ նյարդեր ունենալու և հոգեպես ուժեղ լինելու կարևորությունը պետք է գիտակցի յուրաքանչյուր մարդ: Սա կօգնի ձեզ կյանքում խուսափել ավելորդ սթրեսներից և հաջողության հասնել ձեր կյանքի բոլոր բնագավառներում:

1. Մի՛ փախչեք վախից:

Վերլուծեք և ընկալեք այն, միայն որպես ֆիզիկական զգացում: Այն վախը, որի աչքերին մենք վախենում ենք նայել, պատրաստ է սպանել մեզ: Քննեք ձեր մտավախություններն ու հասկացեք, որ դուք իրավունք չունեք հանձնվելու: Եթե դուք համառորեն չպահեք այդ մտավախությունները, դրանք շուտով կլքեն ձեզ:

2. Մի՛ ապրեք անցյալով:

Երբեք ուշ չէ ամեն ինչ սկսել նորից: Բայց որպեսզի սկսեք ամեն բան նոր և մաքուր էջից, դուք պետք է ջնջեք ձեր անցյալը և մոռանաք այն: Մի՛ ապրեք անցյալի կորուստների և անհաջողությունների ծանր բեռով: Ապրե՛ք ներկայով:

3. Մի՛ ծախսեք ձեր էներգիան ինքնախղճահարության և վիրավորվածության վրա:

Ինքնախղճահարությունը կստիպի ձեզ պտտվել խնդիրների շուրջ և կրկին վերադառնալ նույն դառը մտքերին: Մի՛ պահեք վիրավորվածություն ձեր սրտում: Հիմարություն է պատժել ձեզ նեգատիվ մտքերով և էմոցիաներով, եթե ձեզ վիրավորել են անցյալում: Ազատվե՛ք ինքնախղճահարությունից և վիրավորվածությունից, դրանք պատեր են, որոնք պետք է քանդել՝ լուսավոր ապագան տեսնելու համար:

4. Բա՛ց թողեք անցյալը ներման կատարյալ զգացումով:

Ներումը, դա հրաժեշտ է: Հրաժեշտ դառնությանը, վրդովմունքին, վիրավորվածությանն ու ցավին և հանդիպում հոգևոր խաղաղության և ներդաշնակության հետ:

5. Մի՛ կառչեք վատ մտքերից:

Մտածե՛ք և խոսե՛ք լավ բաներից, ուղղե՛ք ձեր մտքերը միայն դրական ուղղությունով: Սկսե՛ք մտքում հաճելի գործեր ծրագրել: Գնացե՛ք այնպիսի վայրեր, որտեղ կարող եք ուրախանալ և լիցքավորվել դրական էմոցիաներով:

6. Օգնե՛ք, բարձրացրե՛ք ուրիշներին:

Այսպիսով դուք կսկսեք ձեզ ավելի կարևոր զգալ: Ուրիշներին օգնելով, դուք կստանաք մեծ հաճույք և դիմացինի հաջողության մեջ ներդրում ունենալով դուք մեծ բավարարվածություն կզգաք:

7. Պահե՛ք ձեր գլուխը բարձր:

Անկախ նրանից, թե ինչպես եք ձեզ զգում, երբեք մի՛ կախեք ձեր գլուխը: Ամուր կամք ձևավորեք ձեր մեջ և երջանիկ մարդը թող չլքի ձեզ:

Հեղինակի մասին

Մերի Հովհաննիսյան

Մերի Հովհաննիսյան

Ավարտել է Երգի պետական թատրոնին կից դպրոց-ստուդիան և Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանը: Քրիստոնեական երգերի հեղինակ կատարող է: Հետաքրքրվում է գրեթե ամեն ինչով, բացի քաղաքականությունից: