Փիլիսոփայություն

Սրամիտ հրեական ասացվածքներ

Սոնա Վարդանյան
Հեղինակ՝ Սոնա Վարդանյան
  1. Շատ փող ունենալն այնքան վատ է, որքան չունենալը:
  2. Ադամն առաջին երջանիկն էր, ով չուներ զոքանչ:
  3. Երբ խնդիրը հնարավոր է լուծել փողով, ապա դա խնդիր չէ, այլ ծախս:
  4. Աստված տվել է մարդուն երկու ականջ և մեկ բերան, որպեսզի ավելի շատ լսի և ավելի քիչ խոսի:
  5. Գինին ներս մտավ, և գաղտնիքը դուրս եկավ:
  6. Հյուրը և ձուկը երեք օրից սկսում են հոտել:
  7. Գիտությունը շատ տեղ չի զբաղեցնում:
  8. Մարդը պետք է ապրի, անգամ, գոնե հետաքրքրությունից ելնելով:
  9. Խուլը լսեց, թե ինչպես համրն ասեց, որ կույրը տեսավ, թե ինչպես անդամալույծը արագ-արագ վազեց:
  10. Աստված պաշտպանում է աղքատներին թանկագին մեղքերից:
  11. Ծնողները երեխաներին սովորեցնում են խոսել, իսկ երեխաները ծնողներին սովորեցնում են լռել:
  12. Տղամարդիկ ավելին կանեին, եթե կանայք քիչ խոսեին:
  13. Լա՜վ լռելն ավելի դժվար է, քան լա՜վ խոսելը:
  14. Երկիրը կանհետանա, ոչ թե նրա համար, որ շատ մարդ կա, այլ որ շատ տմարդի է:
  15. Աստված իմ, օգնիր ինձ ոտքի կանգնել, ընկնել ես ինքն էլ կարող եմ:
  16. Բոլորը տխրում են և տրտնջում փող չունենալու պատճառով, սակայն ոչ ոք չի տրտնջում խելք չունենալու համար:
  17. Հնարավոր է, որ ձուն ավելի խելացի է, քան հավը, բայց դրանք շուտ նեխում են:
  18. Ով երեխաներ չունի, նա շատ լավ դաստիարակում է:
  19. Ավելի լավ է մեռնել ծիծաղից, քան վախից:
  20. Փորձը մի բառ է, որը մարդիկ անվանում են իրենց սխալների փոխարեն:

Հեղինակի մասին

Սոնա Վարդանյան

Սոնա Վարդանյան

Սովորում է Երևանի Պետական հումանիտար քոլեջի «Թարգմանություն և սպասարկման կազմակերպում» բաժնում: Սիրում է զբաղվել զբոսաշրջությամբ, կազմակերպել արշավներ և էքսկուրսիաներ, շփվել տարբեր ազգությունների մարդկանց հետ: