Նորաձևություն

Ահա թե ինչի կհանգեցնի տոնային քսուկի սխալ օգտագործումը

 Տոնային քսուկն ընտրելիս ամենակարևորը ճիշտ կողմորոշումն է՝ մաշկի երանգին համապատասխան ընտրություն կատարելու հարցում: Եվ հենց այստեղ են հաճախ շատ կանայք թույլ տալիս սխալներ:

  • Ձեր մաշկի համար ճիշտ տոնային քսուկ ընտրելիս՝ երանգի ճիշտ կողմնորոշման համար փորձնականորեն այն մի՛ քսեք ձեռքին, ինչպես սովորաբար անում են շատ կանայք, այլ քսեք այտի ստորին հատվածին, ավելի մոտ պարանոցին և սկսեք այն հիմնավորապես տարածել ողջ հատվածով: Տոնային քսուկի երանգը պետք է խառնվի ձեր բնական մաշկի գույնին:
  • Մի՛ օգտագործեք շատ մուգ տոնային քսուկներ, որպեսզի ստանաք արևայրուքի էֆեկտ, քանի որ միևնույնն է, նկատելի կլինի քսուկի և ձեր մաշկի տոնի մեծ տարբերությունը, իսկ դա գեղեցիկ չի դիտվում:
  • Տոնային քսուկն ընտրվում է ոչ միայն իր երանգային համապատասխանությամբ, այլև հաշվի առնելով մաշկի տեսակը: Եթե ձեր մաշկը յուղոտ է, ընտրեք յուղազերծված տոնային քսուկ, իսկ եթե չոր մաշկ ունեք՝ ընտրեք սնուցող բաղադրիչներով տոնային քսուկ:
  • Մի՛ քսեք տոնային քսուկը հաստ մակերեսով, եթե նույնիսկ մաշկի վրա կան արտահայտված թերություններ, որոնք ուզում եք թաքցնել: Հաստ շերտով քսելու դեպքում դուք միայն է՛լ ավելի կընդգծեք ձեր մաշկի թերությունները՝ դարձնելով դրանք ավելի նկատելի: Թերությունները թաքցնելու համար խորհուրդ է տրվում օգտագործել հատուկ կորեկտորներ:
  • Մի՛ քսեք տոնային քսուկը մաշկի որոշակի հատվածներում: Սա թույլատրվում է միայն իդեալական մաշկ ունեցող աղջիկներին, այլապես քսուկը դեմքի վրա լաքաների առկայության տպավորություն կստեղծի :

Հետևե՛ք այս պարզ կանոններին՝ խնամված և գեղեցիկ լինելու համար:

Հեղինակի մասին

Մերի Հովհաննիսյան

Մերի Հովհաննիսյան

Ավարտել է Երգի պետական թատրոնին կից դպրոց-ստուդիան և Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանը: Քրիստոնեական երգերի հեղինակ կատարող է: Հետաքրքրվում է գրեթե ամեն ինչով, բացի քաղաքականությունից: