Փիլիսոփայություն

Արդյոք կա՞ տարբերություն էթիկայի և փիլիսոփայության միջև

Փիլիսոփայություն բառն ունի հունական ծագում։ Այն առաջացել է հունարեն «սիրել» և «իմաստություն» բառերից։

Փիլիսոփայությունը թարգմանաբար նշանակում է «իմաստության հանդեպ սեր»։

Հայ մատենագրության մեջ «փիլիսոփայություն» եզրույթին զուգահեռ գործածվել է նաև «իմաստասիրություն» բառը։

Փիլիսոփայությունն ուսմունք է իմացության և կեցության հիմնական սկզբունքների մասին։ Այն ձգտում է պարզաբանել ամբողջ կեցության ընդհանուր կապը և միավորել մարդկային գիտելիքի բոլոր ոլորտները։ Փիլիսոփայությունը կարելի է համարել որոշակի աշխարհայացք և աշխարհըմբռնում, որն ունի նաև մեթոդաբանական գործառնություններ։

Փիլիսոփայություն բառն առաջին անգամ գործածել է Պյութագորասը (մոտ 569 – 475 մ.թ.ա.), անտիկ մաթեմատիկոս և փիլիսոփա, առավելապես հայտնի է իր անունով կոչված Պյութագորասի թեորեմով, ով գտնում էր, որ իմաստությունը միայն աստվածներին է բնորոշ, իսկ մարդը կարող է միայն ձգտել իմաստության և սիրել այն։

Քանի որ փիլիսոփայությունը կազմված է ռացիոնալ դատողություններից, տրամաբանությունը հանդիսանում է դրա առաջնային ատրիբուտը։

Էթիկան առաջնապես վերաբերում է ապրելու լավագույն ուղին գտնելուն և երկրորդայինը՝ թե արդյո՞ք այս հարցը կարող է ստանալ պատասխան։

Էթիկայի հիմնական ճյուղերն են՝ մետաֆիզիկան, նորմատիվ էթիկան և պրակտիկ էթիկան։

Մետաֆիզիկան վերաբերում է էթիկական մտքի բնությանը, ինչպիսիք են՝ լավ և վատ բառերի ծագումը և տարբեր էթիկական համակարգերում համեմատական բառերի ծագումները, արդյո՞ք նրանք բացարձակ ճշմարտություն են և թե ինչպես այդ ճշմարտությունները կարող են իմացվել։

Նորմատիվ էթիկան ավելի շատ վերաբերում է այն հարցերին, որոնք զբաղվում են այն հարցերով, թե ինչպես մարդ պետք է գործի և որն է գործելու ճիշտ եղանակը։ Այստեղ միահյուսվում են բազմաթիվ էթիկական տեսություններ։

Ամենավերջինը՝ պրակտիկ էթիկան ներխուժում է տեսության խորքերը և մտնում էթիկական պրակտիկայի իրական աշխարհ, ինչպիսիք են՝ արդյո՞ք ճիշտ է աբորտը՝ հղիության ընդհատումը։

Այն նաև փոխկապակցված է բարոյականության գաղափարի հետ, և այդ երկուսը շատ հաճախ անփոխարինելի են։
Պլատոնը ներկայացրել է մի վարկած, որ կատարյալ հասարակությունը պետք է կառավարվի փիլիսոփա-արքաների դեսպանի կողմից, քանզի փիլիսոփաներից լավագույնները ամենալավն են տիրապետում լավը ճանաչելու կարողությանը։ Նույնիսկ Պլատոնը, այնուամենայնիվ, պահանջում էր փիլիսոփաներից իրենց ճանապարհը հարթել աշխարհում իրենց կառավարման սկզբից շատ տարիներ առաջ՝ հիսուն տարեկան հասակում։

Այսպիսով, ըստ Պլատոնի տեսության, փիլիսոփայությունը դա գիտություն է, որը պետք է հատուկ կիրթ, կյանքի փորձ ունեցող մարդիկ զբաղվեն, և դա դառնում է բացարձակ անհասանելի ցածր խավի մարդկանց: Ըստ Պլատոնի փիլիսոփայությանը՝ որը իր մեջ ներառում էր նաև այդ ժամանակ էթիկա գիտությունը, նրա կարծիքով իմաստությունը միայն բնորոշ է աստվածներին, իսկ մարդը միայն կարող է ձգտել դրան, այն էլ կիրթ մարդը:

Պլատոն և Սոկրատես

Սոկրատեսը և Պլատոնը

Հայտնի է, որ Պլատոնը եղել է Սոկրատեսի աշակերտը: Սոկրատեսի աշակերտներից հավանաբար ոչ ոք չի վերապրել նրա զրույցներն ու ճակատագիրը նույն խորությամբ, ինչ Պլատոնը:

Նա խորապես ըմբռնեց իր մեծ ուսուցիչ Սոկրատեսի այն միտքը, որ մարդկային արարքները և նրա էությունը հնարավոր չէ ճանաչել և բացատրել ֆիզիկների փլիսոփայությամբ: Որոնք պնդում էին, որ մարդը իր վարքագծում ղեկավարվում է բնական պատճառներով ու շարժիչ ուժերով:

Պլատոնը շարունակեց իր ուսուցչի գործը՝ հասկանալ և ճանաչել դրանց բնությունը: Այսպիսով փիլիսոփայությունը խորը գիտություն է, որը պետք է զբաղվել բացարձակ գիտական մոտեցմամբ: 

Հեղինակի մասին

Մարգարիտ Խաչատրյան

Մարգարիտ Խաչատրյան

Ավարտել է Նիկոլաևի համալսարանի (Ուկրաինա) փիլիսոփայության բաժինը: Էթիկետի մասնագետ է, աշխատում է նորմատիվային էթիկայի բնագավառում՝ համագործակցելով սպասարկման ոլորտի կառույցների հետ: Ուսումնասիրում է հոգեբանություն և մարդաբանություն: Սիրում է միշտ մի նոր բան սովորել և շփվել մարդկանց հետ: