Նորաձևություն

Եղի՛ր գեղեցիկ և ուրախացի՛ր քո գեղեցկությամբ

Կինը գեղեցկության է ձգտում իր ամբողջ կյանքի ընթացքում: Սկսած պատանեկան տարիներից մինչև կյանքի վերջը նա պայքարում է իր գեղեցկության և գրավչության համար, որովհոտև գեղեցկությունը սահման չունի և միշտ ենթակա է կատարելագործման:

Այդպիսի ընդունակությունը, որը կանանց մոտ սկիզբ է առնում ծնվելու օրից, հաճախ աննկատ մնալով մանկական հասակում, անհրաժեշտ է արթնացնել պատանեկան տարիքում և պահպանել ամբողջ կյանքի ընթացքում:

Կինն իր մեջ կրում է սեփական գեղեցկության կախարդակսն բանալին, և այդ պատճառով էլ նրան դժվար չէ լինել գեղեցիկ: Ինչպես, որ դաստիրակությունը ձևավորում է բնավորությունը, իսկ ուսումը ինտելիգենտությունը, այնպես էլ կնոջ դուրեկան և գեղեցիկ լինելու պահանջը անհրաժեշտ է զարգացնել, դաստիարակել նրա մեջ գեղագիտական ճաշակ և սովորեցնել ինչպես լինել գեղեցիկ: Բայց պետք է հիշել, որ միայն ֆիզիկական գեղեցկությունը չէ, որ նրան դարձնում է գեղեցիկ և գրավիչ:

Մարմնի ներդաշնակությունը հոգու գեղեցկության հետ ծնում են իսկական կանացի գեղեցկություն: Գեղեցկությունը ձեր ձեռքերում է կանայք, եթե դուք զինված եք գեղեցիկ լինելու գիտելիքներով և ցանկությամբ: Գեղեցիկ տեսք ունենալն անհամեմատ ավելի շատ բան է նշանակում, քան ի ծնե գեղեցիկ լինելը:

Ի՞նչ է անհրաժեշտ անել միշտ գեղեցիկ տեսք ունենալու համար:

  • Ամենից առաջ լավ է հավատարիմ մնալ հին իմաստությանը. «Լավ է պաշտպանվել, քան բուժվել»: Ձեր կենսունակությունն ու հմայքը պաշտպանելու համար օգտվեք այն բոլոր հնրավորություններից որոնք տալիս են ձեզ կյանքն ու բնությունը:
  • Գեղեցիկ լինելու համար անհրաժեշտ է քուն և հանգիստ:Յուրաքանչյուր հանգստից և լավ քնից հետո կնոջ գեղեցկությունը վերականգնվում է: Մաքուր օդը նույնպես գեղեցկությունը պահպանելու հզոր միջոց է: Մի մոռացեք նաև ամենահասարակ միջոցների մասին` ամենօրյա մարմնամարզություն և վազք:
  • Պատահական չի նշվում այն, որ կանացի գեղեցկության առավել ներկայանալի մասը մաշկն է: Եվ մարմնական ամենամեծ թերությունները կարող են չնկատվել, եթե կինը լավ մաշկ ունի: Այդ պատճառով էլ մաշկի մասին հոգալը գեղեցկությանը նպաստող մյուս միջոցառումների շարքում գրավում է առաջին տեղը:
  • Դեմքի մաշկի և մարմնի հիգենիկ խնամքը համարվում է կնոջ գրավչության հիմնական պայմանը: Որքան էլ բնականոն ձևով մենք ապրենք, որքան էլ ճշտորեն օգտագործենք բնական գործոնները, ֆիզկուլտուրան, սպորտը, տարիքի հետ կնոջ մոտ անխուսափելորեն երևան են գալիս մի շարք կոսմետիկական թերություններ (չոր մաշկ, կնճիռներ, բծեր և այլն), որոնք պահանջում են հատուկ միջոցառումներ կանխելու, ուշացնելու դրանց երևան գալը, կամ վերացնելու համար: Ցավոք, ծերացման կենսաբանական օրենքները հանգեցնում են փոփոխությունների, որոնք ստիպում են դիմել կոսմետիկական միջոցների օգտագործման, դրանք սքողելու, կամ վերացնելու համար ( գրիմ քսելու, կամ վիրահատման միջոցով):
  • Անհրաժեշտ է, որպեսզի կինը, թերությունները ծածկելու հետ միասին, տիրապետի նաև իր գրավչությունն ընդգծելու արվեստին: Դրան կարելի է հեշտությամբ հասնել ժամանակակից կոսմետիկ միջոցների օգնությամբ: Դրանց ընտրության և օգտագործման համար անհրաժեշտ է ապավինել բանիմաց դիմահարդարների և բժիշկ կոսմետոլոգների խորհուրդներին:

Ժամանակակից գիտությունը տիրապետում է կանացի գրավիչ գծերի պահպանման և վերականգնման ամենատարբեր ձևերին: Տեխնիկական առաջընթացն էլ ավելի մեծ հույսեր է կապում այն բանի հետ, որ գիտությունը կնպաստի կանացի գեղեցկության կատարելագործմանը:

Դժվար չէ լինել գեղեցիկ, եթե ձեր մեջ մշակված է գեղագիտական լավ ճաշակ,եթե դուք ձեռք եք բերել ձեր մարմնի և մաշկի հիգիենայի և կոսմետիկական խնամքի գծով ճիշտ գիտելիքներ: Երբեք ուշ չէ սովորել լինել գեղեցիկ և մնալ այդպիսին ընդմիշտ:

Մարդու ամեն ինչը պետք է լինի գեղեցիկ` և՛ դեմքը, և՛ հագուստը, և՛ մտքերը: Ա.Պ. Չեխով

 

Հեղինակի մասին

Մերի Հովհաննիսյան

Մերի Հովհաննիսյան

Ավարտել է Երգի պետական թատրոնին կից դպրոց-ստուդիան և Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանը: Քրիստոնեական երգերի հեղինակ կատարող է: Հետաքրքրվում է գրեթե ամեն ինչով, բացի քաղաքականությունից: