Ապրելակերպ

Քաղաքի բնակիչները թաքուն սովորեցին ժեստերի լեզուն, որ իրենց համաքաղաքացի, խուլ ու համր տղայի օրը երջանկացնեն

Ռուբեն Կարոյան
Հեղինակ՝ Ռուբեն Կարոյան

Նման պատմությունները ոգեշնչում ու հիացնում են: Նրանք պայծառ ապագայի հույս են տալիս և ապացուցում, որ մարդը մենակ չէ:

Հանրահայտ «Սամսունգ» ընկերության կազմակերպած ակցիան, որին մասնակցեց Թուրքիայի Ստամբուլ քաղաքն ամբողջությամբ, կոչվում էր «Ձեռքեր, որոնք լսում են»:

Ստորև ներկայացնում ենք պատմությունն այդ համր տղայի մասին, որի անունն է Մուհարեմ:

Այդ օրը Մուհարեմը ցանկանում էր անցկացնել մի սովորական օր իր քրոջ՝ Օզլեմի հետ, ով ոչ միայն տեղյակ էր այդ ակցիայի մասին, այլև գլխավոր կազմակերպիչներից մեկն էր:

Լեո Բուրնետը և «Սամսունգ» ընկերության աշխատակիցները մի ամիս աշխատեցին, որպեսզի տեսախցիկներ տեղադրեն գրեթե ողջ քաղաքում՝ այդ հրաշալի ակցիան գաղտնի նկարահանելու համար:

c4ca4238a0b923820dcc509a6f75849b21

…իսկ սովորական բնակիչները մեկ ամիս ջանք չէին խնայում ժեստերի լեզուն սովորելու համար, որպեսզի ողջունեն իրենց խուլ ու համր համաքաղաքացուն:

դֆգ

Այդ առավոտ Մուհարեմն իր քրոջ հետ դուրս եկավ անցկացնելու սովորական մի օր, որը ոչնչով չէր առանձնանալու մնացած օրերից:

դֆգ

Առաջին հանդիպած մարդը նրանց ուղղակի բարևեց ժեստերի լեզվով:

դֆգ

Խանութում, ի զարմանս Մուհարեմի, վաճառողը նորմալ հասկանում էր, թե ինչ էր փորձում հասկացնել Մուհարեմը:

դֆգ

Երբ քույր ու եղբայր անցնում էին փողոցով, անցորդներից մեկը ձեռքից գցեց խնձորները: Երիտասարդները օգնեցին հավաքել այն, ինչի դիմաց անծանոթն առաջարկեց համտեսել իր գնած խնձորներից՝ դարձյալ ժեստերի լեզվով:

դֆգ

Մուհարեմը ապշած է: Այդքան խուլ ու համր մի քաղաքում նա դեռ չէր տեսել:

8f14e45fceea167a5a36dedd4bea254311

Մուհարեմին պատահաբար դիպչում է մի վազող աղջիկ, և ներողություն խնդրում ժեստերի լեզվով:

c9f0f895fb98ab9159f51fd0297e236d12

Քույր ու եղբայր տաքսի են նստում, և ի զարմանս երիտասարդի՝ վարորդն սկսում է խոսել իր հետ ժեստերի լեզվով:

45c48cce2e2d7fbdea1afc51c7c6ad26

Այսպիսի դեմք ունի այն մարդը, ով չի հասկանում, թե ինչ է կատարվում իր շուրջը:

d3d9446802a44259755d38e6d163e820

Տաքսին նրանց բերում է մի փողոց, ուր բազմություն է հավաքված:

6512bd43d9caa6e02c990b0a82652dca

…և այդտեղ նրան հայտնում են, որ նա դարձել է «Ձեռքեր, որոնք լսում են» ակցիայի գլխավոր հերոսը:

dobraya-ideya-umnozhennaya-na-tselyj-gorod-tronula-serdtse-ne-tolko-glavnogo-geroya_c20ad4d76fe97759aa27a0c99bff6710

Երիտասարդը հուզված էր…

c51ce410c124a10e0db5e4b97fc2af39

Հրաշալի է: Ինչպես մարդկանց մի խումբ կարողացավ երիտասարդի մեկ օրը դարձնել հատուկ: Նրանք տղային ստիպեցին երջանկությունից լաց լինել, քանզի այդ օրը նա իրեն զգաց այնպես, ինչպես մնացած մարդիկ աշխարհի երեսին:

dobraya-ideya-umnozhennaya-na-tselyj-gorod-tronula-serdtse-ne-tolko-glavnogo-geroya_aab3238922bcc25a6f606eb525ffdc56

Ահա և այն տեսագրությունը, որում ականատեսը կլինեք այս հուզիչ պատմությանը:

Հեղինակի մասին

Ռուբեն Կարոյան

Ռուբեն Կարոյան