Բանաստեղծություններ

Սիրելու համար…

Սիրելու համար հարկավոր է ներել իմանալ,
Եվ դիմացինին` սրտի խոր ցավի մեջ ընկեր դառնալ:
Պետք է սովորել թերացումները նրա համբերել,
Եվ ոչ թե միայն կրքով քո արբած` շուրթերն համբուրել:

Թե կարիք լինի, սիրտդ էլ պիտի հանես ու զոհես,
Եվ ոչ թե քո այդ խոսքերով դառը սիրտը փշրես:
Ձեռքը պինդ բռնես ու բաց չթողնես,
Թե նույնիսկ կյանքի մեծ դժվարություններից ճկռես:

Սիրելու համար պետք է սովորել հավատարիմ մնալ,
Եվ ոչ թե մարմնին սառնասրտորեն տիրել, հեռանալ:
Ապրած  օրերում  պետք է մեկ անգամ ու ընդմիշտ սիրել,
Եվ ոչ թե ամբողջ կյանքն ապրել` անվերջ փնտրելով սերեր:

Մերի Հովհաննիսյան

Հեղինակի մասին

Մերի Հովհաննիսյան

Մերի Հովհաննիսյան

Ավարտել է Երգի պետական թատրոնին կից դպրոց-ստուդիան և Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանը: Քրիստոնեական երգերի հեղինակ կատարող է: Հետաքրքրվում է գրեթե ամեն ինչով, բացի քաղաքականությունից: