Հավատք Ֆիլմեր

Դուք լա՞վ մարդ եք: Ավետարանի պատգամը՝ 5 րոպեում (մուլտֆիլմ)

Մուլտիպլիկացիոն գեղեցիկ շարժանկար, որը բացահայտում է կյանքի և մահվան, դրախտի և դժոխքի, մարդու փրկության մասին աստվածաշնչյան ուղերձը՝ 5 րոպեում:

Եկե՛ք դիտենք այս հետաքրքրաշարժ մուլտֆիլմը՝ մի բարի տղայի մասին, ով ցանկանում է իր անդրշիրիմյան կյանքն անցկացնել Երկնքում:

Արդյո՞ք ես բավական լավն եմ, որպեսզի փրկվեմ և «ընկնեմ դրախտ», հայտնվեմ Երկնքում: Եվ ի՞նչ է ընդհանրապես հարկավոր դրա համար:

Կարճամետրաժ այս տեսաֆիլմը պարզ անգլերեն լեզվով է, բայց և ունի ռուսերեն ենթագրեր:

nice guy

 

Հեղինակի մասին

Սուրեն Սահակյան

Սուրեն Սահակյան

Ավարտել է Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի Մաթեմատիկայի և բարձր տեխնոլոգիաների ինստիտուտի մագիստրատուրան: ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանի կողմից պարգևատրվել է անվանական ժամացույցով: Շախմատի Երևանի չեմպիոն է: Սիրում է ֆուտբոլ, որակյալ երաժշտություն և այն ամենն, ինչ գեղեցիկ է: