Ապրելակերպ

Հիմա սա սովորական է, բայց նույն բանի համար գլխատում էին 14-16-րդ դարում

Այսօր շատ ազգերի մեջ կա անունները աղավաղելու սովորույթը:

Այն լայն տարածում ունի նախկին խորհրդային երկրներում, որոնց թվում է նաև Հայաստանը: Օրինակ՝ Ռուսաստանում Ալեքսանդր անունով անձին կարող են դիմել ևս 16 անվանաձևով: Հատկապես տուժում են այն մարդիկ, ում անունները երկար են: Որքանո՞վ է դա արդարացի և թույլատրելի:

Ներկայումս,  հաճախ մարդիկ իրենց երեխայի համար դիտավորյալ կարճ անուն են ընտրում, որպեսզի հետագայում երեխան նման խնդիր չունենա:

Համաձայն էթիկայի կանոնների՝ անընդունելի է մարդկանց անունների աղավաղումը. դա տվյալ մարդու հեղինակային իրավունքի խախտում է:

Օրինակ 14-16-րդ դարերում, եթե մեկը հանկարծակիորեն սխալ արտաբերեր թագավորի անունը, կգլխատվեր:

Պարտադիր էր ճիշտ արտաբերել անունն՝ առանց մեկ տառ կրճատելու և ճիշտ հնչողությամբ: Եթե որևիցե հյուր դժվարանում էր արտասանել, ապա նրա փոխարեն դա անում էր այն պալատականը, ով հմուտ էր անվանակոչման մեջ:

Այսօր հաճախ, առանց թույլտվություն հայցելու, մարդու անունը հարմարեցնում ենք մեր լեզվին:  Միշտ հարցքրեք՝ «Ձեր անու՞նը», «իսկ կարելի՞ է ձեզ այսպես դիմել» և այլն..
Ճիշտ կլինի, եթե մենք մեր լեզուն հարմարեցնենք տվյալ անձի անվանը, մինչև նա մեզ թույլ տա դիմել նրան այնպես, ինչպես իրեն է հարմար և ո՛չ թէ մեզ:

Գույություն ունեն դիմելու մի քանի ձևեր.
պաշտոնական

• ընկերական

• ընտանեկան

Պաշտոնական՝ գործարար միջավայրում, անթույլատրելի է ղեկավարին իր անունով դիմելը, միշտ անունից առաջ օգտագործվում է «տիկին», «ընկեր», «պարոն» և նմանատիպ բառեր: Եթե, անգամ, այդ միջավայրում աշխատում են իր ընտանիքի անդամները, աշխատողների ներկայությամբ նրանք նույնպես պետք է հետևն այս կանոնին, հակառակ դեպքում՝ ղեկավարի հեղինակությունը վտանգի տակ է:

Ընկերական միջավայրում մարդիկ ստանում են բացարձակ ազատություն, բայց հիշե՛ք որ ազատությունը սահմանների մեջ է գեղեցիկ: Օրինակ՝ Վոլոդիա անունը ընկերական միջավայրում հազվադեպ կլսեք իր իրական ձևով: Այն հնչում է որպես «Վալ», «Վալոդ», «Վալոդիկ», «Վլադ», «Վլո», «Վալո», «Լոդյա», «Օդյա» ու ինչ ասես: Երբեմն մարդիկ ասում են, որ իրենց լրիվ անունը լսել են միայն այն ժամանակ, երբ ուսուցիչը մատյանով կանչել է՝ դաս պատասխանելու:

Ընտանեկան միջավայրում մարդը հաճախ կորցնում է իր իրական անունը:  Երեխային, կնոջը, ամուսնուն ամեն ձև դիմում են, բայց ոչ իր անունով: Սեր ու գուրգուրանք արտայհայտելով՝ դիմում են փաղաքշական խոսքերով: Օրինակ՝ երեխային ասում են սիրտս,կյանքս, մռութս, քաղցր: Ասում են, թե ինչքան մայր կա՝ հինգ անգամ ավել փաղաքշական անուններ կան:

Նման խոսքեր օգտագործում են ամուսինները՝ միմյանց դիմելուց: Սակայն հասարականակ միջավայրներում՝ հատկապես աշխատավայրերում, դա քաղաքավարի չէ: Իսկ երեխաների մոտ արդյոք կարելի՞ է:

Շատ հոգեբաններ խորհորդ են տալիս ծնողներին երեխաների ներկայությամբ խոսել փաղաքշական, սիրո լեզվով,  բայց պահպանելով որոշակի սահմաններ: Որպես կանոն այսպիսի երեխաները մեծանում են սիրո և ջերմության մեջ: Ծնողներին հետևելով՝ նրանք այդ բարի սովորությունը շարունակում են իրենց շրջապատում և վերադարձնում նույն սերը ծնողներին:

Մարդու անունը իր համար գանձարան է: Եթե մի բան այնտեղից գողանաս, քեզ կդատեն գողության համար: Եթե սխալ մի բան նետես այնտեղ, քեզ կպատժեն անշնորքության համար: Իսկ եթե այդ գանձարանին հարգանքով վերաբերվես, քեզ համար կբացվի գանձերի դռներ:

Սիրելի՛ ընթերցող, որքան հնարավոր է՝ պահպանի՛ր էթիկետի կանոնները, դրանք քեզ ավելի կիրթ և պաշտպանված կդարձնեն:

Հեղինակի մասին

Մարգարիտ Խաչատրյան

Մարգարիտ Խաչատրյան

Ավարտել է Նիկոլաևի համալսարանի (Ուկրաինա) փիլիսոփայության բաժինը: Էթիկետի մասնագետ է, աշխատում է նորմատիվային էթիկայի բնագավառում՝ համագործակցելով սպասարկման ոլորտի կառույցների հետ: Ուսումնասիրում է հոգեբանություն և մարդաբանություն: Սիրում է միշտ մի նոր բան սովորել և շփվել մարդկանց հետ: