Երաժշտություն

Ռուբեն Հախվերդյան. «Ձյուն» ♫

«Գտնված երազ» մուլտֆիլմից այս երգը սիրվեց և՛ մեծերի, և՛ փոքրերի կողմից:

Սա մի ստեղծագործություն է, որը չի հնանում:

Ամեն անգամ առաջին ձյան փաթիլների հետ թո՛ղ ձեր հոգում հնչի այս բարի երգը՝ նվիրելով ձեզ ճերմակ հանդարտություն:

Ձյունը երկար սպասեց
Գիշերվա խորհրդին,
Մինչև լույսերը հանգան,
Ու ձայները լռեցին:
Ու հանկարծ գիշերվա մեջ
Ինչ-որ բան զրնգաց,
Խենթի պես պարելով՝
Փաթիլներն իջան ցած:

Ձյունը գալիս է դանդաղ,
Ձյունը իր երգն է երգում,
Ձյունը իջնում է թեթև,
Ձյունն իր հեքիաթն է պատմում:

Արծաթե թիթեռնիկներ՝
Պոկված կապույտ հեքիաթներից,
Թևածելով իջան ներքև,
Երգով լցրին քաղաքը ծեր:
Ու երազկոտ կտուրներին
Բերին ճերմակ հանդարտություն,
Ու երազկոտ կտուրներին
Բերին ճերմակ հանդարտություն…

Ձյունը գալիս է դանդաղ,
Ձյունը իր երգն է երգում,
Ձյունը իջնում է թեթև,
Ձյունն իր հեքիաթն է պատմում:

Ոսկեծամ գեղեցկուհի՛,
Առանց քեզ ես չեմ ապրի,
Առանց քեզ ձյունը ճերմակ,
Ա՜խ, շուտով կդադարի:
Հայտնվի՛ր գիշերվա
Իրական հեքիաթում,
Որ մինչև լուսաբաց
Մեզ իր գիրկն է առնում:

Ձյո՛ւն, սպիտա՜կ ձյուն,
Մեղքերիս բե՛ր թողություն,
Սպիտակ ձյո՛ւն,
Իմ ճերմա՛կ քնքշություն,
Սպիտակ ձյուն՝
Իմ ճերմակ մանկություն:

Արծաթե թիթեռնիկներ՝
Պոկված կապույտ հեքիաթներից,
Թևածելով իջան ներքև,
Երգով լցրին քաղաքը ծեր:
Ու երազկոտ կտուրներին
Բերին ճերմակ հանդարտություն,
Ու երազկոտ կտուրներին
Բերին ճերմակ հանդարտություն…

Հեղինակի մասին

Մերի Հովհաննիսյան

Մերի Հովհաննիսյան

Ավարտել է Երգի պետական թատրոնին կից դպրոց-ստուդիան և Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանը: Քրիստոնեական երգերի հեղինակ կատարող է: Հետաքրքրվում է գրեթե ամեն ինչով, բացի քաղաքականությունից: