Սնունդ

Մթերքներ, որոնք նպաստում են ուղեղի զարգացմանը

YEREVANSTYLE
Հեղինակ՝ YEREVANSTYLE

Օրգանիզմի առողջության համար շատ կարևոր է մթերքների ճիշտ օգտագործումը:

Նշենք, որ ցանկացած հիվանդության պատճառը սխալ սնվելն է:

Այստեղ թվարկված մթերքները կօգնեն Ձեզ համալրել Ձեր ճիշտ սննդակարգը:

1. Խնձոր
l6wO2IU61yxYe66Slo3GBLiflp

Խնձորը մեծ քանակությամբ հակաօքսիդանտներ է պարունակում, որոնք տոքսիններն ու ավելորդ նյութերը դուրս են բերում օրգանիզմից: Այն լավագույնս ամրացնում է սրտանոթային համակարգը, դրական է ազդում ուղեղի գործունեության վրա: Դրանում առկա վիտամինները՝ В1, В2, РР, Е  օգնում են հեռացնել հոգնածությունն ու սթրեսը: Խնձորում առկա է կալցիում, կալիում, ֆոսֆոր, յոդ, որոնք պաշտպանում են ճառագայթումից: Խնձորի 6 կորիզները կարող են փոխարինել մարդու համար օրվա ընթացքում անհրաժեշտ յոդի չափաբաժինը:

2. Հատապտուղներ
10-samyh-poleznyh-produktov-dlja-chelovecheskogo-mozga-2

Հատապտուղները ուղեղային գործընթացներն արագացնող հայտնի միջոց են: Օրինակ, հապալասը նվազեցնում է ծերության հետևանքով ուղեղի աշխատանքի վատթարացման հավանակությունը: Հապալասի մեկ բաժակն ամենօրյա ճաշացանկում կօգնի բարելավել հիշողությունն արդեն իսկ մի քանի ամսից:

3. Ընկույզ
ընկույզ

Ընկույզը  հարուստ է բազմաթիվ վիտամիններով ու հանքանյութերով: Այն ունի իմունիտետը բարձրացնելու յուրահատուկ հատկություններ:
Ընկույզի միջոցով հնարավոր է բուժել բարորակ ուռուցքները, այն գրեթե չեզոքացնում է օրգանիզմի ցանկացած բորբոքային պրոցես: Օգտակար է անքնության, սթրեսների դեպքում:
Ընկույզում առկա վիտամին` A-ն, E-ն, կերոտինը, օգտակար են արյան բաղադրության համար, դրա հետևանքով ընկույզը ունի երիտասարդացնող, իսկ ավելի ճիշտ ծերացումը դանդաղեցնող հատկություն:

4. Լոբազգիներ
10-samyh-poleznyh-produktov-dlja-chelovecheskogo-mozga-4

Լոբազգիները, ինչպիսիք են, օրինակ, լոբին, սիսեռը, ոսպը և սոյան, պարունակում են մեծ քանակությամբ բուսական սպիտակուց, որն անհրաժեշտ է ուղեղի բջիջների կազմավորման համար: Սիսեռի հաճախակի օգտագործումը  ունակ է կանխարգելել սրտի կաթվածն ու հիպերտոնիան:
Ոսպը բարձրացնում է օրգանիզմի՝ հակամանրէների դեմ պայքարելու ունակությունը:
Լոբին հարուստ է  հանքային նյութերով` Е վիտամինով, որը բնական հակաօքսիդանտ է, բավականին շատ է կանաչ լոբու մեջ և օգտակար է մաշկին, մազերին, եղունգներին, ինչպես նաև հարուստ է А, В, C, К, PP վիտամիններով:

5. Դդումի սերմեր
8130953_m

Դդումի սերմերը ցինկ են պարունակում, որը լավացնում է հիշողությունը և նպաստում է ուղեղի արագ աշխատանքին:

6. Չրեր
suxofrukti-mc.bg.2

Այնպիսի չրերը, ինչպիսիք են ծիրանի չիրն ու չամիչը, հարուստ են երկաթով և վիտամին C-ով: Երկաթը նպաստում է ուղեղի ձախ կիսագնդի աշխատանքին, որը պատասխանատու է վերլուծական մտածողության համար, իսկ վիտամին C-ն օգնում է երկաթի ավելի արագ յուրացվելուն:

7. Ձուկ և ծովամթերք
10-samyh-poleznyh-produktov-dlja-chelovecheskogo-mozga-7

Օմեգա-3 և օմեգա-6 ճարպաթթուները կարգավորում են խոլեստիրինի աստիճանը օրգանիզմում և բարելավում են ուղեղի արյունատար համակարգի վիճակը: Այս թթուներով ավելի հարուստ են յուղալի ձկները՝ թյուննոս, սկումբրիա, սաղմոն: Ծովամթերքները իրենց հերթին համարվում են յոդի շատ հզոր աղբյուր:

8. Լոլիկ
default

Լոլիկը օգնում է աղեստամոքսային համակարգի հիվանդությունների ժամանակ. այն լավագույն միջոցն է խոցային ու տասներկումատնյա աղու հիվանդություններին բնորոշ փորկապության դեպքում: Լոլիկը սրտի բոլոր հիվանդությունների դեպքում օգտակար է. այն պետք է ընդգրկել օրվա սննդաբաժնի մեջ` նաև աղցանների տեսքով:

9. Սուրճ և թեյ
tea-or-coffee

Սուրճը, որի բաղադրության մեջ մտնում են կոֆեին, շաքարներ, ազոտային միացություններ, ճարպեր և այլն, ազդում է նյարդային համակարգի վրա` խթանելով ուղեղի ֆունկցիաները և ռեֆլեքսների արագությունը: Այն կարող է նաև դրական ազդել տեսողության վրա: Թեյը մեծ հակադեպրեսանտ է և էներգիայի աղբյուր: Ալկալոիդները` թաննինը և կոֆեինն, արդյունավետ, արագ տոնուսը բարձրացնող բնական միջոցներ են: Թեյը վերացնում է հոգնածությունը, թարմացնում է ուղեղը և հավասարակշռում տրամադրությունը:

10. Դառը շոկոլադ
images

Շոկոլադը օգտակար է սրտի համար: Այն մարդկանց մոտ, որոնք պարբերաբար շոկոլադ են օգտագործում, սրտային հիվանդությունների հավանականությունը կրճատվում է 37%-ով: Շոկոլադը բարձրացնում է տրամադրությունը՝ ուղեղում սերոտոնինի քանակի մեծացման հետևանքով: Դառը շոկոլադը  բարելավում է արյունատար համակարգի աշխատանքը, ինչով էլ ապահովում է ուղեղի արյան բարձրորակ սնուցումը:

Հեղինակի մասին

YEREVANSTYLE

YEREVANSTYLE

YerevanStyle.com-ը նորաստեղծ երիտասարդական ինֆորմացիոն-ժամանցային կայք է, որի նպատակն է մատուցել հետաքրքիր նյութեր և նորություններ, որոնք դրական ազդեցություն կունենան հայ հասարակության վրա և կտան նորանոր մտքեր: