Ընտանիք

Դաստիարակության 5 սխալ, որոնք երեխաներին խանգարում են հասնել հաջողությունների

Սիրելի ընթերցող, միգուցե այսօր շատ ծնողներ չեն ցանկանում համակերպվել այն մտքի հետ, որ կարող են սխալվել իրենց երեխաների դաստիարակության հարցում, բայց կյանքի փաստերը մեզ ցույց են տալիս, որ դա հնարավոր է, և հոգեբանների ուսումնասիրությունների արդյունքում հատուկ շեշտադրվել են այս 5 սխալները, որոնք ներկայացնում ենք ձեզ:

1. Մենք արգելում ենք նրանց դիմել ռիսկային գործողությունների:

Մենք ապրում ենք ժամանակակից աշխարհում, որտեղ յուրաքանչյուր քայլ կարող է լինել վտանգավոր: «Անվտանգությունն ամենաառաջնայինն է» կարգախոսը ավելի ու ավելի է մեծացնում երեխաներին կորցնելու  վախը և այդ պատճառով մենք շրջապատում ենք նրանց համընդհանուր խնամքով և հոգատարությամբ: Եվրոպացի հոգեբանները պարզել են, որ եթե երեխան իր մանկությունում երբեք չի խաղում բակում, չի ընկնում, երբեք չի ստանում մարմնական վնասվածքներ, ապա հաճախ տառապում է ֆոբիաներով: Երեխան պետք է ընկնի, որպեսզի հասկանա, որ դա նույնպես կարող է պատահել: Պատանիները պետք է վերապրեն առաջին սիրո դառնությունը, որպեսզի ձեռք բերեն հուզական հասունություն, որն անհրաժեշտ է հետագայում երկարաժամկետ հարաբերություններ կառուցելու համար: Երեխաների կյանքում վերացնելով ռիսկի գործոնը, մեծահասակները ծնում են նրանց մեջ հպարտություն, որը ապագայում փոխարինվում է ցածր ինքնագնահատականով:

2. Մենք միշտ շտապում ենք օգնության:

Այսօրվա երիտասարդ սերունդը չունի այն հմտությունները, որոնք բնորոշ էին նրանց 30 տարի առաջ: Երբ մենք բոլոր բարդ իրավիճակներում շտապում ենք օգնության երեխային և շրջապատում ենք նրան մեր չափազանց մեծ հոգատարությամբ, մենք զրկում ենք նրան ինքնուրույն դժվար իրավիճակից ելք գտնելու ունակությունից: Վաղ թե ուշ երեխայի համար դառնում է սովորական, որ միշտ ինչ-որ մեկը կգտնվի, ով կփրկի իրեն: Երեխան սկսում է մտածել, որ, եթե ինքը չհասնի իր նպատակին, ապա դա կանեն ծնողները, և նա մեծանում է ինքնուրույնությունից զրկված :

3. Մենք չափազանց հեշտ ենք հիանում մեր երեխաներով:

Երբ յուրաքանչյուր բանի համար, որն այդքան էլ մեծ ջանք չի խլել ձեր երեխայից, դուք արտահայտում եք ձեր մեծ հիացմունքը, երեխայի համար դառնում է դա սովորական և նրան թվում է, թե այդ կերպ պետք է արձագանքեն բոլորը, և չստանալով նմանատիպ արձագանք այլ մարդկանցից, նա սկսում է մտածել, որ միակ իրենով հիացողներն իր ծնողներն են: Այսպիսով երեխան սկսում է կասկածամտորեն վերաբերվել ծնողների օբյեկտիվությանը: Նրան դուր է գալիս, որ իրեն գովաբանում են, բայց սկսում է հասկանալ որ դա չի համապատասխանում իրականությանը: Հետագայում այս ամենը հանգեցնում է լուրջ բախումների մարդկանց կարծիքների հետ, ձևավորվում է ամեն ինչ չափազանցնելու սովորություն և նա սկսում է խուսափել իրականությունից:

4. Մենք չենք կիսվում նրանց հետ անցյալի մեր սխալներով:

Կգա ժամանակ, երբ առողջ դեռահասը կցանկանա տարածել իր թևերն ու ճախրել ազատության մեջ: Եվ մեծերը չպետք է արգելեն նրան դա անել: Իհարկե սա չի նշանակում, որ մենք դադարում ենք օգնել երեխային և աջակցել նրան կողմնորոշվելու իր համար անծանոթ խնդիրներում: Կիսվեք երեխայի հետ անցյալի ձեր սխալներով: Երեխան պետք է պատրաստ լինի հանդիպելու ձախողումների և կրելու իր որոշումների հետևանքները: Պատմեք նրան, թե ինչ եք զգացել դուք, երբ բախվել եք նմանատիպ խնդրի, ինչպես գտաք ելքն և ինչ դասեր քաղեցիք այդ ամենից:

5. Մենք չենք անում այն ամենն, ինչը սովորեցնում ենք մեր երեխաներին:

Որպես ծնողներ, մենք պետք է մոդելավորենք այն կյանքը, որը ցանկանում ենք մեր երեխայի համար: Մենք պետք է շրջապատի հետ մեր հարաբերություններում մնանք հավատարիմ այն ամենին, ինչը սովորեցնում ենք մեր երեխային: Հետևեք ձեր կյանքի յուրաքանչյուր մանրուքին, որովհետև դրանք աննկատ չեն մնում երեխայի կողմից: Ցույց տվեք նրան, թե ինչ է նշանակում անշահախնդրորեն օգնել մարդկանց : Դուք ձեր ապրած կյանքով վառ օրինակ եք ձեր երեխայի համար, ուստի գործնականորեն ցույց տվեք այն ամենն ինչը սովորեցնում եք երեխային:

Հեղինակի մասին

Մերի Հովհաննիսյան

Մերի Հովհաննիսյան

Ավարտել է Երգի պետական թատրոնին կից դպրոց-ստուդիան և Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանը: Քրիստոնեական երգերի հեղինակ կատարող է: Հետաքրքրվում է գրեթե ամեն ինչով, բացի քաղաքականությունից: