Ապրելակերպ

Մականու՞ն: Ի՞նչ է ասում էթիկետն այս մասին

Մականուն՝ կեղծանունը, դա մեկին տրված վերադիր անուն, փոթ անուն, կեղծ անունն է, մարդու անունից զատ, որը դրվում է շրջապատի կողմից և ելնելով իր վարքից, պահվածքից:

Մականունը իր պատմության հետքերը կորցրել է դեռ վաղ ժամանակներում: Պատմաբանները և պատմությունը փաստում են, որ մականունների գործածումը բոլոր ժամանակներում էլ գոյություն են ունեցել:

Մականունը՝ կեղծանունը բնորոշում է մարդուն:

Մարդու իսկական անունը կարող է ոչինչ չասել նրա մասին, այն միայն առանձնացնում է, անջատում է հասարկությունից: Անունը մարդու համար կարևոր նշանակություն ունի, այն շատ թանկ է, այն տալիս է հնարավորություն լինելու անձ, անհատական, առանձնացված, ճանաչված և այլն: Օրինակ պատմության մեջ, եթե նայենք ժամանակին ստրուկները իրավունք չունեին անուն կրելու, անգամ երբ մարդը վաճառվում էր ստրկության, նրանից վերցնում էին անունը, քանի որ անուն միայն կարող էին կրել ազատ մարդիկ, ազնվականները: Իսկ ստրուկներին համարակալում էին, այսինքն ամբոխի մեջ նա 15 կամ էլ 26-րդն էր: Դա մինչև մեր օրերն գործում է, որոշ գաղութներում բանտարկյալներին անունով չեն կանչում, այլ համարներով: Եվ հենց դա էլ նպաստում է, որ նրանք ստանան մականուններ, իրավիճակին, դիրքին, պահվածքին համապատասխան:

Իսկ ինչպե՞ս են մարդիկ ստանում մականուններ:

  • Մականուններ մարդիկ կարող են սատանալ արտաքինի հետ կապված: Օրինակ նիհար Գագո, չաղ Վաղո, բոյով կամ խուճուճ Արսեն և նման բաներ, ինչ կապված է արտաքինի հետ:
  • Կարող են մարդուն անվանակոչեն այն տեղի հետ կապված, որտեղ նա ապրում է կամ էլ ծնվել է: Օրինակ՝ Էջմիածինցի Արտակ, Արթիկցի կամ էլ Երևանցի Տիկո:
  • Անվանակոչել իր գործունեության բնույթով, օրինակ՝ նկարիչ, երգիչ, գրող կամ էլ ռեժիսյոր Սահակ:
  • Անվանակոչելով մարդուն նրա բնավորության համապատասխան՝ դինջ, վռազ, քցիբ, ստլիկ, գերմանացի Կարեն:
  • Շատ հաճախ կեղծանուններ կիրառում են արվեստի բնագավառի մարդիկ, երիգիչները, նկարիչները, գրողները: Որոնցով նրանք դառնում են էլ ավելի հայտնի և հիշվող:
  • Շատ գրողներ հայտնի են իրենց կեղծանունով՝ Պերճ Պռոշյան (Հովհաննես Առաքելյան), Րաֆֆի (Հակոբ Մելիք-Հակոբյան), Մուրացան (Գրիգոր Տեր-Գրիգորյան)։ Մի շարք հեղինակներ օգտագործել են բազմաթիվ կեղծանուններ (Վոլտերը՝ 160-ից, Վ. Ի. Լենինը՝ 150-ից ավելի)։
  • Շատ կեղծանուններ դարձել են իսկական անուն (Մոլիեր, Ստենդալ, Գորկի, Շիրվանզադե և այլն)։
  • Ժողովուրդը նաև իր կողմից շատ սիրելի գրողներին է անվանակոչել՝ Վահան Տերյանին (սիրո և աշնան երգիչ), Սայաթ Նովաին (սիրո, իմաստության, խելքի): Այսպիսի մականուններ երբեք ոչ մի դեպքում մարդուն չի կարող վիրավորել, այլ ընդհակառակը նրան ոգևորում է, բարձրացնում, պարտավորեցնում և այլն:
  • Մարդը իր կյանքում ակամայից կարող է ստանալ մականուններ և դա կարող է լինել լավը կամ վատը բնորոշող, քանի որ անունը, եթե ոչինչ չի ասում, այլ նման բան ասել մականվան կամ կեղծանվան մասին սխալ կլինի: Մականունը մարդը ստանում է հենց իր պահվածքից, բնույթից, գործունեությունից ելնելով: Հետևաբար այստեղ էլ պետք է հետևել մեր վարքին, քանի որ շատ մականուններ բնորոշում են մեզ:
  • Բայց կա նաև, որ մարդուն նվաստացնելու, ծաղրելու համար նունպես ընտրում են մականուն:
    Այսպիսով մականունը ունի և լավ և վատ կողմեր: Այն կարող է դուր գալ, կամ էլ վիրավորել մարդուն:
  • Ըստ էթիկետի կանոնների, եթե մարդը ինքն է իր անվանը ավելացրել կամ էլ փոխել, դնելով իրեն կեղծանուն, կարող ենք հանգիստ ասել իր իսկ թույլատվությամբ:
  • Իսկ կան մականուններ, որոնք մարդուն վիրավորում են, վարքաբեկում, այդպիսի անուններից պետք է զերծ մնալ: Այստեղ տեղին է հիշել էթիկայի ոսկե կանոնը:
  • Ընկերական շրջապատում ձեռք բերված մականունը պետք չէ ասել այն միջավայրում, որտեղ գտնվում են անծանոթ մարդիկ: Օրինակ Հայստանում չգիտես ինչու Արթուր անունը ունի (Ճուտ) մականունը, մեկ անգամ բացատրեցին, թե մի Արթուր անունով տղայի այդպես են ասել, քանի որ նա փոքրամարմին տղա է եղել, և այդ օրվանից բոլոր Արթուր անուններով տղաները ակամայից դառնում են…: Բայց եթե դա այդպես է, ու դա դուր է գալիս Ձեր Արթուր ընկերոջը, բայց մեկ այլ միջավայրում, մանավանդ բիզնես միջավայրում, պետք է զերծ մնալ մականուններից, քանի որ անունը մարդու համար պատվական է, այն առաջին բառն է, որը նա կրում է, և դա նրա համար շատ թանկ է:

Ըստ հարցումների տղամարդիկ ավելի շատ են հակված մականուններ կրել՝ մոտ 42%, քան կանայք ՝ մոտ 4.5%, սա մնայուն մականունների մասին է, որը մարդը կրում է իր ողջ կյանքում:

Մականունը՝ կեղծանունը, նման է ձեռքի բռունցքին, այն կարող է բարձրացնել, բայց միևնույն ժամանակ կարող է հարվածելով վայր գցել:

Հեղինակի մասին

Մարգարիտ Խաչատրյան

Մարգարիտ Խաչատրյան

Ավարտել է Նիկոլաևի համալսարանի (Ուկրաինա) փիլիսոփայության բաժինը: Էթիկետի մասնագետ է, աշխատում է նորմատիվային էթիկայի բնագավառում՝ համագործակցելով սպասարկման ոլորտի կառույցների հետ: Ուսումնասիրում է հոգեբանություն և մարդաբանություն: Սիրում է միշտ մի նոր բան սովորել և շփվել մարդկանց հետ: