Ապրելակերպ

Որքա՞ն ընկերներ են մեզ պետք. առակ

Մի անգամ մի մարդ եկավ հայտնի իմաստունի մոտ և հարցրեց.

– Ուսուցի՛չ, ցանկանում եմ իմանալ, թե որքան ընկերներ պետք է մարդն ունենա: Ես լսել եմ ասացվածքը. «Մի ունեցիր հարյուր արծաթ, այլ ունեցիր հարյուր ընկեր»: Բայց ինձ թվում է, որ եթե ես փորձեմ շատ ընկերներ ունենալ, ապա այն արհեստական կթվա: Ավելին՝ միշտ չէ, որ միանգամից կհասկանաս, թե ինչպիսի մարդ է դիմացինդ և արդյոք նա ունի՞ կարողություն իսկական ընկերություն անելու: Ես նույնիսկ ինքս ինձ վրա վստահ չեմ այդ հարցում…

– Ես քեզ կպատասխանեմ, – ասաց ուսուցիչը, – ավելի ճիշտ դու ինքդ կստանաս քո հարցի պատասխանը: Տեսնու՞մ ես այն բարձր խնձորենու ծառը: Դա աշխարհում ամենբարձր խնձորենին է: Գնա՛ և ինձ համար ամենբարձր գագաթից մի խնձոր բե՛ր: Մարդը, գլուխը վեր բարձրացնելով և տեսնելով արևի շողով լուսավորված խնձորն, ասաց.
– Բայց, ուսուցի՛չ, այդ խնձորն իրականում շատ բարձր է. ինչպե՞ս ես կարող եմ հասնել դրան:
– Իսկ դու կանչի՛ր ընկերոջդ, և դուք միասին կհասնեք դրան, – պատասխանեց իմաստունը:

Մարդը կանչեց իր ընկերոջը, կանգնեց նրա ուսերին, բայց դեռ շատ հեռու էր խնձորը:
– Ոչ, ոչինչ չի ստացվում, – շշնջաց նա հուսալքված:
– Արդյո՞ք դու էլ ընկերներ չունես, – ժպտաց ուսուցիչը:
Մարդը կանչեց էլի մի քանի հոգու: Նրանք տանջվեցին, ձգվեցին, բարձրացան միմյանց ուսերի, կառուցեցին «կենդանի բուրգեր», բայց կառույցը փուլ եկավ, մարդիկ ընկան ու այդպես էլ չկարողացան հասնել ամենաբարձրին:

Այս ամենը տեսնելով՝ իմաստունը մարդուն կանչեց իր մոտ և ասաց.
– Հիմա դու հասկացար, թե որքան է մարդուն անհրաժեշտ իսկական ընկերներ:
– Այո՛, ուսուցի՛չ, ես հասկացա, – ասաց մարդը՝ ձգելով իր կապված ոտքը, – շատ է պետք, որպեսզի մենք միասին կարողանանք լուծել ցանկացած խնդիր:
Ուսուցիչը տխուր շարժեց գլուխը.
– Երևում է՝ դա այդպես է. պետք է շատ ընկերներ ունենալ, կամ էլ պարզապես մի խելացի ընկեր, ում մտքին գար պայծառ միտք՝ աստիճան բերել:

Գործելու և ստեղծելու համար առաջին հերթին պետք է ընկեր ունենալ, ում վրա կարելի է հենվել: Կոկո Շանել

Հեղինակի մասին

Մարգարիտ Խաչատրյան

Մարգարիտ Խաչատրյան

Ավարտել է Նիկոլաևի համալսարանի (Ուկրաինա) փիլիսոփայության բաժինը: Էթիկետի մասնագետ է, աշխատում է նորմատիվային էթիկայի բնագավառում՝ համագործակցելով սպասարկման ոլորտի կառույցների հետ: Ուսումնասիրում է հոգեբանություն և մարդաբանություն: Սիրում է միշտ մի նոր բան սովորել և շփվել մարդկանց հետ: