Երաժշտություն

Պրեմիերա. Վիգեն Հովսեփյան և Հովարդ Էնստադ. «Լուսնյակ գիշեր» ♫

vigen-hovsepyan-havard-enstad-lusnyak-gisher

Հովարդ Էնստադ և Վիգեն Հովսեփյան

Պրեմիերա. «Լուսնյակ գիշեր» հայկական ժողովրդական երգը՝ Վիգեն Հովսեփյանի և Հովարդ Էնստադի կատարմամբ:

Երիտասարդ տաղանդաշատ երաժիշտ Վիգեն Հովսեփյանը ծնվել և մեծացել է Երևանում, վերջին տարիներին ապրել և ստեղծագործել է Իսպանիայի Բարսելոնա քաղաքում, մասնակցել բազում մշակութային միջոցառումների:

Տիրապետելով մի քանի երաժշտական գործիքների՝ Վիգենը նաև հիանալի ձայն ունի: «Լուսնյակ գիշեր» երգի տեսահոլովակում նրան նվագակցում և ձայնակցում է Կատալոնիայում բնակվող նորվեգացի թավջութակահար Հովարդ Էնստադը:

Վայելե՛նք գեղեցիկ այս կատարումը:

 

Հեղինակի մասին

Սուրեն Սահակյան

Սուրեն Սահակյան

Ավարտել է Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի Մաթեմատիկայի և բարձր տեխնոլոգիաների ինստիտուտի մագիստրատուրան: ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանի կողմից պարգևատրվել է անվանական ժամացույցով: Շախմատի Երևանի չեմպիոն է: Սիրում է ֆուտբոլ, որակյալ երաժշտություն և այն ամենն, ինչ գեղեցիկ է: