Բանաստեղծություններ

Ընտրություն

YEREVANSTYLE
Հեղինակ՝ YEREVANSTYLE

Ես ընտրեցի
Երկինքը ջինջ
Ու նայում եմ քո աչքերին`
Քո երկնքին ամենազոր:

Հեռու հեռվից անարձագանք
Լսում եմ միշտ շշուկը քո…
Ես փնտրեցի քեզ ամենուր,
Բայց դու գտար մոլորվածիս:

Ես ընտրեցի խավարում լույս,
Ու դու եղար լույսն այդ փրկող:

Որոշել եմ՝
Ես այսուհետ ուրախության
Ու թախծի հրվանդանում
Էլ չեմ ընտրի փոփոխական անցողիկը:

Եվ ընտրողիս իրավունքով
Թո՛ւյլ տուր ընտրեմ
Բարին բարուց
Ու նվիրեմ
Մի բուռ հնչյուն,
Մի տաք արև
Նարնջագույն:

Ես ընտրեցի
Քեզ, սիրելի ՛ս,
Ու նայում եմ քո աչքերին.
Քո երկնքում տեսնում եմ ինձ:

Զարմանալի բան է կյանքը,
Թվում է, թե դու ես ընտրել,
Բայց պարզվում է`ընտրել են քեզ:

Գարմար

 

Հեղինակի մասին

YEREVANSTYLE

YEREVANSTYLE

YerevanStyle.com-ը նորաստեղծ երիտասարդական ինֆորմացիոն-ժամանցային կայք է, որի նպատակն է մատուցել հետաքրքիր նյութեր և նորություններ, որոնք դրական ազդեցություն կունենան հայ հասարակության վրա և կտան նորանոր մտքեր: