Հայ դասականներ

Համո Սահյան. «Քնած տեղս բաց եմ մնում…»

Համո Սահյան
YEREVANSTYLE
Հեղինակ՝ YEREVANSTYLE

Քնած տեղս բաց եմ մնում՝
Դու ինձանից նեղանում ես,
Վերքիս ցավից լաց եմ լինում՝
Դու ինձանից նեղանում ես,
Նեղանալը քարը գլխին,
Սկսում ես նեղացնել:

Այս ի՜նչ տեսակ զարմանք բան է,
Չես էլ ուզում մի հարցնել,
Ինչի՞ց է, որ
Մարդ քնած տեղը բաց է մնում
Եվ ի՞նչ վերք է, որի ցավից
Նստում մեկ-մեկ լաց է լինում:

Համո Սահյան

 

Հեղինակի մասին

YEREVANSTYLE

YEREVANSTYLE

YerevanStyle.com-ը նորաստեղծ երիտասարդական ինֆորմացիոն-ժամանցային կայք է, որի նպատակն է մատուցել հետաքրքիր նյութեր և նորություններ, որոնք դրական ազդեցություն կունենան հայ հասարակության վրա և կտան նորանոր մտքեր: