Պատմություն Սնունդ

600.000 դոլլար «Մանչեսթեր Յունայթեդի» մարզչի ծամած վերջին մաստակի համար

Ծամելու սովորություն մարդիկ ունեցել են դեռ վաղ ժամանակներում:

5000-ից մինչև 5200 տարվա հնությամբ ժամանակակից մաստակի նախատիպը (կեչու խեժը), հայտնաբերվել է Ֆինլանդիայում մի բրիտանացի ուսանողի կողմից:

Ենթադրվում է, որ մաստակը երկու նպատակով են գործածել, որպեսզի բուժեն բերանի խոռոչը և նաև դրանով կպցնում էին ջարդված սափորները:

Իսկ ամենաառաջին մաստակը թվագրվում է մ. թ. ա. 7-2-րդ դարերում:

Այն հայտնաբերվել է Հյուսիսային Եվրոպայում պեղումների ժամանակ:
Օրինակ՝ հին հույները որպես մաստակ ծառի խեժ են ծամել, իսկ մայա հնդկացիները շուրջ հազար տարի առաջ, ատամները մաքրելու և շնչառության թարմության համար օգտագործել են սապոդիլա ծառի սառած հյութը։ Ինչպես նաև օգտագործել են տարբեր բույսերի կեղևներ, մեղրամոմ և այլն, դեռ այն ժամանակվանից մարդիկ մաստակը օգտագործել են ատամները մաքրելու և բերանի տհաճ հոտը հեռացնելու համար:

Ծառի խեժ

Ծառի խեժ

Մինչև հիմա Հայաստանում մարդիկ բնությունից ստանում են մաստակներ՝շատերին հայտնի «սարի ծամոն» կամ էլ «սնձի կաթը», որի չորացրած տեսակը որպես մաստակ օգտագործվում էր թե՛ Հայաստանի գյուղերում, թե՛ Պարսկաստանի հայաբնակ գյուղերում։ Յուրաքանչյուրի կաթը որոշ ժամանակ թողնելով չորանում է և դառնում խունկի նման չորացած խեժ, որը հնարավոր էր մաստակի պես ծամել և մեծ փուչիկներ ստեղծել նրանով։ Նաև սնձի կաթից ստանում են ձութը:

Իսկ ներկա մեր ժամանակակից մաստակի հիմնադիրը եղել է ամերիկացի Ջոն Քուրթիսը 1848 թ-ին սեպտեմբերի 23-ին, սոճու խեժի հիման վրա ավելացնելով մի քանի համային և հոտային բաղադրիչներ և այն էլ իր սեփական տանը: Տարիներ հետո կաղնու խեժը փոխարինվեց կաուչուկով, և լայն տարածում ունեցավ, այն դարձավ մարդկության անբաժանելի մասը:

Մաստակը կոնֆետի տեսակ է, որը բաղկացած է էլաստիկ հիմքից և զանազան համային հավելումներից:

Հետաքրքիր պատմություններ կապված մաստակի հետ

Մեքսիկացի գեներալ Անտոնիո դե Լոպես դե Սանտան մաստակը դարձրել է հասարակության կողմից օգտագործվող մթերք:
Գեներալը 1836 թ. գերության ժամանակ իր նյարդերը հանգստացնելու համար չիկլ էր ծամում, որը Մեքսիկայի ջունգլիներում աճող սապատովյան ծառի չորացված խեժն է: Երբ գեներալին ներում են շնորհում և աքսորում Նյու Յորք, Սանտա-Աննան իր հետ վերցնում է նաև չիկլ: Դրանից հետո ամերիկացիները սկսել են չիկլը օգտագործել որպես մաստակ:

Մարդ, ով մաստակի շնորհիվ  մտել ֻֻէ ավիացիայի պատմություն մեջ

1927 թ. Չարլզ Լինդբերգը ավիացիայի պատմություն է մտել՝ դառնալով առաջին մարդը, ով միայնակ՝ առանց կանգառի, կատարել է տրանսատլանտյան թռիչք Նյու Յորքից Փարիզ իր հանրահայտ Spirit Of St Louis ինքնաթիռով:
Լինդբերգի թռիչքին խանգարող շատ հանգամանքներ են եղել, որոնցից մեկն էլ այն էր, որ ուղեցույցը շատ բարձր էր տեղակայված, որպեսզի հնարավոր լիներ նրանից օգտվել: Այդ պատճառով Լինդբերգը կանացի դիմափոշու հայելին ամրացրել է մաստակի միջոցով:

մաստակ

Մաստակը նույնպես մասնակցել է աճուրդին

Ինտերնետային աուկցիոնում վաճառքի է հանվել «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնի ծամած վերջին մաստակը: Անգլիայի առաջնության 38-րդ տուրից հետո, մայիսի 19-ին մոտավորապես 600.000 դոլլարով, գնել է ՄՅՈՒ-ի երկրպագուներից մեկը:

Աղբյուր՝ www.aravot.am

Ալեքս Ֆերգյուսոն
Նաև «eBay»-ում  է հայտվել Բրիթնի Սփիրս հանրահայտ ամերիկացի երգչուհու կողմից դեն նետված մաստակը 2004թ-ին, և վաճառվել է 14.000 դոլլարով մի երկրպագուի կողմից:
Իսկ Ամերիկայում՝  Պենտագոնում,  քննարկվում է ստեղծել մի մաստակի տեսակ՝ հատուկ բանակի համար (Մաստակ կռվի համար/Combat Gum), որը զինվորները ծամելով, նախ նրանց բերանից կոչնչանան բերանի խոռոչի մանրէները, որով էլ ատամները կպաշտպանվեն մի շարք  ստոմատոլոգիական խնդիրներից: Այդ «հակամանրէային պեպտիդ» հրաշք մաստակը կօգնի խնայել 100 մլն դոլլարի հասնող ատամնաբուժական ծախսերը:

Մաստակի փուչիկից սահմանված ռեկորդը

1994 թվականին Սյուզան Մոնթգոմերին անսովոր ռեկորդ է սահմանել՝ մաստակից 58,5 սմ տրամագծով փուչիկ փչելով:
Մինչև հիմա մաստակների բազմազանության մեջ, շատ գյուտարարներ չեն դադարում մարդկությանը զարմացնել:

Ամերիկայի համալսարաններից մեկին 2012թ-ին կատարած հարցումներից պարզ է դարձել, որ աշխարհի մաստակների մոտ 58,9 սպառում են երեխաները:
Շարունակելի…

Նաև կարող եք ստորև դիտել մի տեսանյութ մաստակի պատմության մասին:

Հեղինակի մասին

Մարգարիտ Խաչատրյան

Մարգարիտ Խաչատրյան

Ավարտել է Նիկոլաևի համալսարանի (Ուկրաինա) փիլիսոփայության բաժինը: Էթիկետի մասնագետ է, աշխատում է նորմատիվային էթիկայի բնագավառում՝ համագործակցելով սպասարկման ոլորտի կառույցների հետ: Ուսումնասիրում է հոգեբանություն և մարդաբանություն: Սիրում է միշտ մի նոր բան սովորել և շփվել մարդկանց հետ: