Փիլիսոփայություն

Ամենափոքր թերություններն ավելի շուտ ենք նկատում, քան ամենամեծ առավելությունները

Մի անգամ ուսուցիչը աշակերտներին թղթի մաքուր էջ է ցույց տալիս, որի մեջտեղում սև կետ էր նկարված, և հարցնում է . «Ի՞նչ եք տեսնում»:

Պատասխանները տարբեր եղան՝
«Կետ»
«Սև կետ»
«Մեծ կետ» և այլն:

Այդժամ ուսուցիչն ասաց. «Դուք բոլորդ տեսակ միայն կետը և ոչ ոք ձեզանից չնկատեց մեծ մաքուր թուղթը»:

Հենց այսպես էլ մենք դատում ենք մարդու մասին՝ նրա փոքրիկ թերություններով կամ թերացումներով և մոռանում ենք տեսնել դրականը նրա մեջ:

Հեղինակի մասին

Մերի Հովհաննիսյան

Մերի Հովհաննիսյան

Ավարտել է Երգի պետական թատրոնին կից դպրոց-ստուդիան և Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանը: Քրիստոնեական երգերի հեղինակ կատարող է: Հետաքրքրվում է գրեթե ամեն ինչով, բացի քաղաքականությունից: