Ապշեցնող

Աշխարհի ամենածեր մարդը

Սոնա Վարդանյան
Հեղինակ՝ Սոնա Վարդանյան

Արկանսասում  մահացել է  աշխարհի ամենածեր կինը՝ 116-ամյա Գերթրուդ Ուիվերը:

Ըստ Լոս Անջելեսում գործող ծերաբանական հետազոտական կենտրոնի ներկայացրած փաստերի՝ Ուիվերը ծնվել է 1898թ.-ին:

Դիարանի տնօրինությունից հաստատել են, որ Ուիվերը մահացել է երկուշաբթի օրը՝ ուղիղ ժամը 10.00-ին, Քամդենի «Սիլվեր Օաքս» վերականգնողական կենտրոնում:

Քամդենի քաղաքապետ Մարի Տրիսոլինին խոսել է երկարակյաց Ուիվերի հետ, երբ իր սենյակակիցը տոնում էր իր 100 ամյակը:

-Նա իսկապես քաղցրաբարո էր, համբերատար, ուրախ և հետևողական,-ասաց Մարի Տրիսոլինին: Եթե դուք հարցնեիք թե, որն է երկարակեցության գաղտնիքը, ապա նա կպատասխաներ, որ պետք է վստահել Աստծուն, բոլորին լավ վերաբերվել, սիրել դիմացինին, շատ աշխատել,  ուտել միայն տանը պատրաստված ուտեստներ, և ո՛չ թե արագ սնունդ:

Տրիսոլինին ասաց, որ ծերանոցի աշխատակիցները և համայնքի որոշ անդամներն արդեն ծրագրել էին, թե ինչպես էին նշելու Ուիվերի 117 ամյակը, Ուիվերը հայտնել է ծերանոցի աշխատողներին, որ իր ծննդյան տոնին ցանկանում է հրավիրել Բարաք Օբամային, քանի որ իրեն արդեն 2 անգամ ընտրել է, սակայն…

 

Հեղինակի մասին

Սոնա Վարդանյան

Սոնա Վարդանյան

Սովորում է Երևանի Պետական հումանիտար քոլեջի «Թարգմանություն և սպասարկման կազմակերպում» բաժնում: Սիրում է զբաղվել զբոսաշրջությամբ, կազմակերպել արշավներ և էքսկուրսիաներ, շփվել տարբեր ազգությունների մարդկանց հետ: