Փիլիսոփայություն

Ընկերություն և ընկերներ: Իմաստուն խոսքեր

Սոնա Վարդանյան
Հեղինակ՝ Սոնա Վարդանյան
  • Ընկերությունը, որը ծնվել է գավաթի շուրջ, անցնում է ինչպես գինովությունը ամուր քնից հետո: Լոգաու
  • Ընկերությունը կրկնապատկում է ուրախությունը և կիսով չափ պակասեցնում է վիշտը: Բեկոն 
  • Նա չէ ընկերը, ով խղճում է, այլ նա, ով օգնում է: Թոմաս Ֆուլեր
  • Արցունքներն անհամեմատ քիչ են լինում, եթե կա մեկը, ում հետ կարելի է հեղել դրանք: Ալֆիերի
  • Ընկերությունն անխզելի է դարձնում և նրա հմայքը կրկնապատկում է մի զգացում, որը պակասում է սիրուն` համոզվածություն: Բալզակ
  • Եթե ուզում ես ընկերներիդ ծառայություն մատուցել, լռության մի՛ մատնիր նրանց թերությունները: Դեբիդուր
  • Կարողացիր ընկեր լինել՝ ընկեր կգտնես: Կրասիցկի
  • Անհավատարիմ ընկերները, դրանք… արևային ժամացույցներ են, որոնք օգտակար են միայն այնքան ժամանակ, քանի դեռ լուսավորում է արևը: Հիպել
  • Ընկերը նա է, ով ամեն անգամ, երբ դու զգում ես նրա կարիքը, կռահում է այդ մասին: Ռենար
  • Նա, ով ընկերությունը հանդեցնում է օգուտի, իմ կարծիքով, խլում է ընկերությունից ամենաթանկարժեքը, ինչ կա նրա մեջ: Ցիցերոն
  • «Ընկեր» բառը բոլորի շուրթերին է,սակայն ճշմարիտ ընկերությունը հազվադեպ է: Փեդրո
  • Եթե նոր ընկերներ ես գտնում, հներին մի մոռացիրԴեզիդերիուս Էրազմ Ռոտերդամցի
  • Եղբայրը կարող է ընկեր չլինելբայց ընկերը միշտ եղբայր էԲենջամին Ֆրանկլին

Հեղինակի մասին

Սոնա Վարդանյան

Սոնա Վարդանյան

Սովորում է Երևանի Պետական հումանիտար քոլեջի «Թարգմանություն և սպասարկման կազմակերպում» բաժնում: Սիրում է զբաղվել զբոսաշրջությամբ, կազմակերպել արշավներ և էքսկուրսիաներ, շփվել տարբեր ազգությունների մարդկանց հետ: