Բանաստեղծություններ

Արևադարձային երգ

YEREVANSTYLE
Հեղինակ՝ YEREVANSTYLE

Ատոմային ռումբի պես
Պայթում է աշխարհը մարդկանց մտքերից,
Աշխարհը մաշվել է՝ դեռ չծերացած,
Ցավում են կողերը,ողերն են ծռված:

Իսկ մարդիկ միշտ բազմանում են,
Ծնվում են օրվա բոլոր ժամերին,
Առաջին փորձից հրթիռ են սարքում,
Պայթում են, ծնվում, նորից են պայթում.
Գրքեր են տպում, անտառներ հատում,
Անտառ են տնկում, որ նորից հատեն:

Իսկ ինչ-որ մի տեղ
Մի կեղծ ժպիտով նոր աբորիգեն
Կապկից զարգացավ,կոճակ ստեղծեց
Եվ սպառնում է մարդկանց ցեղերին՝
Ավերել բոլոր տաճարները սուրբ,
Աղոթել միայն նրա ծեր աստծուն
Եվ երկրպագել հենց միայն նրան:

Թե չէ կսեղմի հրթիռ արձակման
Իր կոճակը սև,
Եվ քո տեսակը` արարող մարդու,
Կարող է կորչել՝ դեռ երգ չերգած:

Իսկ ինչ-որ մի տեղ
Դու ես, բարեկա՛մ,
Դու որ ապրում ես քո պարզ աշխարհում,
Կիթառ ես շինել, նարինջ ես ուտում,
Դու, որ չգիտես գրել ու կարդալ,
Ու դեռ խոսում ես Աստծո բարբառով.
Կարո՞ղ ես ասել՝
Ինչո՞ւ է կորչում աշխարհաբեմից
Դիմակ չկրած տեսակդ մարդու:

Գարմար

Հեղինակի մասին

YEREVANSTYLE

YEREVANSTYLE

YerevanStyle.com-ը նորաստեղծ երիտասարդական ինֆորմացիոն-ժամանցային կայք է, որի նպատակն է մատուցել հետաքրքիր նյութեր և նորություններ, որոնք դրական ազդեցություն կունենան հայ հասարակության վրա և կտան նորանոր մտքեր:

Մեկնաբանել գրառումը