Ապրելակերպ Սնունդ

Զարմանալի փաստեր՝ մաստակի օգտակարության մասին

Ոչ ոք դեռ չի կարողացել հերքել մաստակի օգտակարության փաստը:

Ավելին, այն գնալով էլ ավելի է դառնում մարդու համար շատ կարևոր: Չնայած նրան, որ մասնագետները պնդում և ապացուցում են մաստակի օգտակարության կողմերը, այդուհանդերձ նրանք նաև ավելացնում են՝ ասելով, որ ամեն լավ բան, եթե մարդն սկսի չարաշահել, այն ավելի շատ կվնասի, քան կօգնի:

Մաստակ. ծամե՞լ, թե՞  չծամել:

Այսօր շատ բժիշկ-դիետոլոգներ խորհուրդ են տալիս հաց ուտելուց հետո, անմիջապես ջուր չխմել. այն վնասակար է առողջությանը: Իսկ այն մարդիկ, ովքեր ունենում են ծարավի զգացում, խորհուրդ է տրվում օգտագործել մաստակ 10 րոպե ուտելուց հետո, և ծարավի զգացումը կորում է, սակայն  չպետք է մոռանալ 10-15 րոպե հետո մաստակը դեն գցել:

Ինչի՞ն է օգտակար և՝ ինչպես:

Մաստակը նպաստում է ստամոքսահյութի արտադրությանը և լավացնում է մարսողությունը: Այն կարող է օգտակար լինել նիհարեցնող դիետաների դեպքում, իհարկե, եթե օգտագործվի միայն սնվելուց հետո:

Մաստակը մաքրում է բերանի խոռոչը մանրէներից:

Նիդերլանդացի գիտնականները պարզել են, որ մաստակը կարող է մաքրել բերանի խոռոչը հիվանդածին մանրէներից: Մաստակի մեկ սալիկն ունակ է 100 միլիոն մանրէ բռնել: Փորձարկումների ժամանակ կամավորների բերանի խոռոչ սահմանափակ քանակությամբ մանրէներ են բաց թողել, որից հետո մարդկանց խնդրել են 10 րոպե մաստակ ծամել: Ծամոնի յուրաքանչյուր սալիկին մոտ հարյուր միլիոն մանրէ է բաժին հասել: Բռնված մանրէները տեսանելի են եղել սկանավորող էլեկտրոնային մանրադիտակի միջոցով ստացված պատկերների վրա: Նաև նշել են, որ օգտակար է միայն առանց շաքարի մաստակը, քանի որ քաղցր նյութերը մանրէների համար ամենասիրելի սնունդն է:
Արդյունավետ է առաջին 30 վայրկյանի ընթացքում օգտագործվող ծամոնը, դրանից հետո մանրէներն ավելի դժվարությամբ են բռնվում: Ավելին, անդադար ծամելու դեպքում միկրոօրգանիզմների մի մասը վերադառնում է նորից բերանի խոռոչ:
Նրանք նաև նշել են, որ մաստակը ոչ մի դեպքում չպետք է անցնի բերանից բերան, ինչպես սովորաբար անում են ծնողները: Գրում է NEWS.am Medicine-ը:

Ճապոնացի գիտնականները խրախուսում են մաստակ ծամել:

Ճապոնացի գիտնականները հետաքրքիր բացահայտում են արել` մաստակը ոչ միայն վնասակար չէ, այլ նույնիսկ ինչ-որ իմաստով օգտակար է: Այն 10 տոկոսով բարելավում է ուղեղի աշխատանքը և բարձրացնում զգոնությունը:
Գիտնականների անցկացրած փորձի ընթացքում 2 խմբերից մեկը, որի անդամները մաստակ ծամելով են առաջադրանքները կատարել, 10 տոկոսով ավելի արագ են դա արել, քան մյուս խմբի անդամները, ովքեր մաստակ ծամելիս չեն եղել: Հետազոտությունը ցույց է տվել, որ ծամելն ակտիվացնում է գլխուղեղի տարբեր հատվածները` շնորհիվ արյան մատակարարման ուժեղացման, և նաև ավելացնեմ ասելով՝  ծամելիս բերանը փակ ծամել, հակառակ դեպքում կողքինի նյարդային համակարգի վրա կազդի:

Վիրաբույժները հիվանդներին խորհուրդ են տալիս վիրահատությունից հետո մաստակ ծամել:

Բոլոր նրանք, ովքեր տարել են ստամոքսի քաղցկեղի վիրահատություն, ցանկալի է առանց շաքարի մաստակ ծամեն, ինչը թույլ կտա արագ վերականգնել մարսողական համակարգը: Այս մասին հայտնում են բրիտանացի մասնագետները: Վիրաբույժները խորհուրդ են տալիս վիրահատությունից հետո օրեկան երեք անգամ մեկ ժամ մաստակ ծամել: Բանն այն է, որ հիվանդները վիրահատությունից հետո երկար են մնում հիվանդանոցում միայն այն պատճառով, որ աղիները չեն ակտիվանում:
Իսկ մաստակն ակտիվացնում է թքարտադրությունը, ինչը ստիպում է ակտիվանալ ենթաստամոքսային գեղձին, որի արտադրած ֆերմենտների շնորհիվ աղեստամոքսային համակարգը սկսում է բնականոն գործել:

Հաջորդ անգամ կխոսենք  նաև մաստակի վնասակար հատկությունների մասին:

Այստեղ կարող եք դիտել հետաքրքիր մի տեսանյութ՝ մաստակի արտադրման մասին:

Հեղինակի մասին

Մարգարիտ Խաչատրյան

Մարգարիտ Խաչատրյան

Ավարտել է Նիկոլաևի համալսարանի (Ուկրաինա) փիլիսոփայության բաժինը: Էթիկետի մասնագետ է, աշխատում է նորմատիվային էթիկայի բնագավառում՝ համագործակցելով սպասարկման ոլորտի կառույցների հետ: Ուսումնասիրում է հոգեբանություն և մարդաբանություն: Սիրում է միշտ մի նոր բան սովորել և շփվել մարդկանց հետ: