Սնունդ

Մաստակի վնասակար հատկությունները չարաշահման դեպքում

Ինչպես սուրճը և ծխախոտը, այնպես էլ մաստակը շատ արագ ձևավորում է կախվածություն մարդու մոտ:

Կախվածությունը առաջանում է, հիմնականում, երբ մաստակը սկսում ենք ծամել անտեղի: Այն պետք է ծամել ուտելուց հետո միայն, և այն էլ 10-15  րոպեից ոչ ավել:

Մաստակը գրգռում է ախորժակը և նպաստում է գիրացմանը

  • Կարծիք կա, որ ուտելուց առաջ մաստակ ծամելը օգնում է խաբել ստամոքսին և սովորականից քիչ ուտել: Սակայն պարզվում է ընդհակառակը, մաստակը նպաստում է ավելի շատակերությանը, քանի որ անընդհատ ծամելով, մարդը ձեռք է բերում ծամելու սովորություն:
    Սովորոբար, անընդհատ մաստակ ծամողների մոտ առաջանում է քաղցի զգացում և մարդ սկսում է նորմայից շատ ուտել: Այդպիսով անցանկալի կալորիաներ կհավաքվեն, որն էլ կհանգեցնի ավելորդ քաշի առաջացմանը:
  • Քաղցած փորին ծամոն ծամելը նպաստում է ստամոքսահյութի արտադրությանը, որն էլ իր հերթին սկսկում է քայքայել ստամոքսի պատերը՝ անխուսափելիորեն բերելով գաստրիտի կամ խոցի առաջացմանը:
  • Անընդհատ մաստակ ծամելը կարող է առաջացնել քունք – ստորին ծնոտային հոդի համախտանիշի, որի ախտանիշն է ցավը՝ ստորին ծնոտը գանգին միացնող հոդում, ծամիչ մկաններում, ծնոտում, նաև ատամների վրա մշտական ծամիչ ծանրաբեռնվածություն է ընկնում, ինչը վերածվում է գերբեռնվածության: Ատամները ստիպված մշտապես աշխատում են, իսկ մարդկային ատամները բնության կողմից նախատեսված չեն դրա համար:
  • Երկար մաստակ ծամելը կարող է խախտել ատամնալիցքերը: Անըդհատ ծամելով վնասվում է ատամի էմալը և նաև թուլացնում է ատամի արմատները, որն էլ հանգեցնում է լուրջ ստամատոլոգիական խնդիրների: Մշտապես մաստակ ծամող մարդկանց մոտ առաջանում է ատամների ախտաբանական մաշվածություն, դրանք դառնում են ավելի բարակ և կարճ: Ինչի հետևանքով փոխվում է կծվածքը և ատամների ծամիչ արդյունավետությունը: Իսկ կծվածքի փոփոխությունը հանգեցնում է շեղումների, ստորին ծնոտային հոդի փոփոխությունների:

Միաժամանակ ծխելը և ծամելը նույնպես շատ վնասակար է

  • Ծամոնն իր մեջ է կլանում քաղցկեղածին մասնիկները և ձեռքի մանրէները, քանի որ մեկ գլանակ ծխելիս մարդու ձեռքի մատները միջին հաշվով 10-15 անգամ հպվում են բերանին: Այդպիսով մանրէները թքի միջոցով անցնում են ստամոքս:

Մաստակ ծամելիս մարդը ավելի շատ օդ է կուլ տալիս

  • Մաստակը նպաստում է հավելյալ օդի կուտակմանը, ինչը պատճառ է դառնում մետեորիզմի և որովայնի ցավերի: Ի լրացումն օդի կուլ տալուն, սորբիտի և մենթոլի նման արհեստական քաղցրացուցիչները կարող են լուծ առաջացնել նաև առողջների մոտ:
  • Կան արհեստական ատամների համար նախատեսված հատուկ մաստակներ, որոնք չեն կպչում օրթոպեդիկ կառույցներին:
    Իսկ որոշ հետազոտողներ եկել են եզրակացության, որ պլոմբած ատամներ ունեցող մարդիկ, ովքեր մշտապես ծամոն են ծամում, կարող են թուլացնել ատամի պլոմբը (ատամնալիցքը):
  • Ցանկացած մկանի և հոդի շատ աշխատանքը կարող է ցավի և տարբեր խնդիրների հանգեցնել:
    Կարող են նաև խնդիրներ առաջանալ սիրտ-անոթային համակարգի հետ:
    Դրա փոխարեն խնձոր կերեք, դա հագեցնում է ծամելու ցանկությունը և նվազեցնում է սիրտ-անոթային հիվանդությունների ռիսկը:
  • Ծամած և որևէ տեղ ամրացված մաստակի վրա մի քանի օր առկա են լինում ծամողի մանրէները, այն պետք է հեռու պահենք մանավանդ երեխաներից, իսկ լավագույն ապահովությունը դեն նետելն է:
  • Խուսափեք մաստակը կուլ տալուց, քանզի այն կուտակվում է հաստ աղիում և ժամանակի ընթացքում հանգեցնում վերջինիս անանցանելիության: Իսկ աշխարհում մաստակ կուլ տալու սովորություն ունեցող մարդիկ ավելի շատ են հակված աղեստամոքսային հիվանդությանը:
    Մաստակում կան նաև ներկանյութեր, որոնք առաջացնելով ալերգիկ հակազդեցություն, վնասում են նաև ենթաստամոքսային գեղձը, որը հետագայում դժվար է բուժվում:
  • Մաստակը նպաստում է նաև կնճիռների առաջացմանը: Ծամելու ժամանակ դեմքի մկանները լարվածության մեջ են գտնվում: Քանի որ ինչպես ատամները,այնպես էլ դեմքի մաշկը նախատեսված չեն անընդհատ շարժման համար: Ադյունքում մաշկը կորցնում է իր էլաստիկությունը և բերանի շուրջը սկսում են հայտնվել գծեր և ծալքեր: Շատ մաշկաբաններ ապացուցել են, որ այն մարդիկ ովքեր, հակված են մաստակ ծամելուն, նրանք իրենց տարիքից 5-7 տարի ավելի մեծ են երևում, առաջացած կնճիռների պատճառով:

Այսպիսով, լինենք ամեն ինչում չափի մեջ: Այն ոչ միայն օգտակար է, այլ նաև շատ գեղեցիկ:

Հիշեցում՝ Մաստակը վնասակար չէ, այն սկսում է վնասակար լինել, երբ չարաշահում ենք:

Հեղինակի մասին

Մարգարիտ Խաչատրյան

Մարգարիտ Խաչատրյան

Ավարտել է Նիկոլաևի համալսարանի (Ուկրաինա) փիլիսոփայության բաժինը: Էթիկետի մասնագետ է, աշխատում է նորմատիվային էթիկայի բնագավառում՝ համագործակցելով սպասարկման ոլորտի կառույցների հետ: Ուսումնասիրում է հոգեբանություն և մարդաբանություն: Սիրում է միշտ մի նոր բան սովորել և շփվել մարդկանց հետ: