Բանաստեղծություններ

Ո՞վ է քեզ սիրում առավել, քան ես…

YEREVANSTYLE
Հեղինակ՝ YEREVANSTYLE

Լեռներից վեր լեռներ են աճում,
Վարդեր են աճում լուսաբացիս մեջ:
Թե ձեռքս մեկնեմ, կբռնեմ լույսը
Ու մեր երկինքը քեզ կնվիրեմ:

Սակայն չգիտեմ՝
Դու հասկանո՞ւմ ես
Երկրիս լեզուն:
Նրա՛, ով խոսում է
Ջրերի լեզվով,
Ձայնի լռությամբ,
Նրա՛, ով լավ գիտե
Բոլորի ցավը,
Միայն իր ցավը
Ոչ ոք չիմացավ:

Ահա՛ երկիրս`
Մի մեծ հայրենիք:
Նայի՛ր աչքերին.
Նրա աչքերում չարություն չկա,
Տառապանք չկա նրա աչքերում:

Առավոտ է պարզ, մաքու՛ր առավոտ,
Գետերը նորից գնում են հեռուն,
Փոխում են բոլոր ժամանակները:

Ամենուր տաք է, լույս է ու արև,
Ծաղկունքը դարձյալ շողոտ է այստեղ…
Հիմա հեռու եմ, ես այստեղ չկամ
Ու չգիտեմ՝ քեզ ո՞ւմ եմ թողել,
Ո՞վ է քեզ սիրում առավել, քան ես…

 Գարմար

Հեղինակի մասին

YEREVANSTYLE

YEREVANSTYLE

YerevanStyle.com-ը նորաստեղծ երիտասարդական ինֆորմացիոն-ժամանցային կայք է, որի նպատակն է մատուցել հետաքրքիր նյութեր և նորություններ, որոնք դրական ազդեցություն կունենան հայ հասարակության վրա և կտան նորանոր մտքեր: