Ընտանիք

Ալերգիա մաստակի՞ց…

Երեխաները շուտ են կախվածություն ձեռք բերում մաստակից:

Մաստակի մեջ ավելացրած քաղցրանյութերի առկայությունը երեխային հիշեցնում է կոնֆետի մասին: Շատ մանկական հոգեբաններ երեխայի մաստակի կախվածությունը բացատրում են նրանով, որ երեխաները մաստակը համեմատում են ամենալավ ընկերոջ հետ, իսկ կոնֆետները և թխվածքաբլիթները՝ ծնողների:

Մանկաբույժներն ասում են, որ երեխաներին կարելի է թույլ տալ մաստակ օգտագործել 4-5 տարեկանից հետո, այն էլ սպիտակ գույնի՝ առանց ներկանյութերի: Պատճառն այն է, որ շատ էժանագին մաստակների մեջ հիմանականում օգտագործվում են քիմիական բաղադրության ներկանյութեր, որոնք էլ հետագայում երեխայի առողջությունը դնում են վտանգի տակ:

Շատ փոքրիկներ էլ այն լրիվ շփոթում են կոնֆետի հետ և շատ արագ կուլ տալիս:

  • Պետք է հետևել երեխաներին՝ թույլ չտալով նրանց տեղին-անտեղին ծամել, և սովորեցնել,  որ այն պետք է գցել անմիջապես, երբ դադարում է մաստակը համեղ լինել, այլապես կզարգանա կախվածություն: Չնայած, կան շատ մաստակներ, որոնք իրենց համը շատ երկար են պահպանում: Այս դեպքում ծնողները պետք է հետևեն երեխաներին:
  • Մանկաբույժները պնդում են, որ, ի տարբերություն մեծահասակների, երեխաները մինչև 14 տարեկանը պետք է մաստակը ծամեն ընդհամենը 5-7 րոպե:
  • Հետևել, որ չծամի մինչև ուտելը, քանի որ կորչում է ախորժակը, և առաջանում մարսողության խանգարում:
  • Բացի այդ, նրանց ատամների միջև չձևավորված էմալը շատ բարակ է և կարող է շուտ մաշվել:
  • Պետք է փորձել բացատրել երեխային, որ ոչ մի դեպքում չի կարելի կուլ տալ մաստակը, քանի որ այն կարող է խցանվել աղիներում: Դրա հետ կապված լինում են դեպքեր, երբ լուծ է սկսվում, ցավ որովայնում, մետեորիզմ, երբ ծամոնի մեջ օգտագործվող շաքարի փոխարեն օգտագործվում է սորբիտոլ, որն ունի լուծողական նշանակություն: Չնայած, շաքարն էլ նպաստում է երեխայի ատամների արագ փչանալուն:
  • Եթե մեծահասակների մեծամասնությունը մաստակ ծամում է բերանի հոտը քողարկելու համար, ապա երեխաների մոտ ճիշտ հակառակն է: Նրանց ամենա սիրած պահը փուչիկ փչելն է,  որից հետո սկսում են ձեռքերով խաղալը: Թույլ չտալ, որ նրանք մաստակի հետ խաղան մատներով, որն էլ կրկնապատկում է մանրեների ներթափանցումը երեխայի օրգանիզմ: Նաև փչվող մաստակները խախտում են երեխաների կծվածքը, ու եթե մաստակի մեջ լինի քլորոֆիլ, մենթոլ, բերանի շուրջ մաշկը կարող է բորբոքվել, շատ դեպքերում էլ առաջանա կրկնվող ալերգիա:
  • Երեխաները ունեն նաև շատ վտանգավոր սովորություն, վերցնել ուրիշի ծամած մաստակը, այստեղ ծնողները պետք է կարողանան ճիշտ բացատրել դրա վտանգը, իսկ ավելի փոքր տարիքում՝ լինել շատ հետևողական:
  • Թել Ավիվ համալսարանի գիտնականները պարզել են, որ այն երեխաները, որոնք տառապում են միգրեն հիվանդությունով, մաստակ ծամելով կարող են հանգել ուժեղ գլխացավերի:
  • Աշխարհում կոնֆետների, թխվածքաբլիթների վաճառքից հետո բաժին է հասնում մաստակին, որի ամենամեծ սպառողը հենց երեխաներն են:
  • Կա նաև տարածված այսպիսի խորհուրդ՝ երեխաներին տալ մաստակ ատամներրը մաքրելու համար: Ամպայման հիշել՝ ոչ մի մաստակ չի կարող փոխարինել ատամները խոզանակով մաքրելուն: Երեխաները սիրում են կրկնել այն, ինչ ծնողներն են անում, և ահա շատ հիանալի առիթ՝ երեխաների հետ միասին լվանալ ատամները. նրանք դա կանեն շատ մեծ հաճույքով: Իսկ 1.5 տարեկանից փոքր երեխաների բերանի խոռոչը հարկավոր է մաքրել մետի վրա փաթաթված բժշկական բինտով՝ թրջելով այն մի փոքր հաճելի տաք ջրով. երեխաներին դուր է գալիս տաքի զգացումը:

Հարգելի՛ ծնողներ, հետևե՛ք ձեր բալիկներին, քանզի հետևելով դուք ապահովագրում եք նրանց առողջությունը:

 

Հեղինակի մասին

Մարգարիտ Խաչատրյան

Մարգարիտ Խաչատրյան

Ավարտել է Նիկոլաևի համալսարանի (Ուկրաինա) փիլիսոփայության բաժինը: Էթիկետի մասնագետ է, աշխատում է նորմատիվային էթիկայի բնագավառում՝ համագործակցելով սպասարկման ոլորտի կառույցների հետ: Ուսումնասիրում է հոգեբանություն և մարդաբանություն: Սիրում է միշտ մի նոր բան սովորել և շփվել մարդկանց հետ: