Բանաստեղծություններ

Ամեն բան կանցնի

YEREVANSTYLE
Հեղինակ՝ YEREVANSTYLE

Քեզ ո՞վ է ասել, որ գաղտագողի
Կարող ես դու գալ և լուռ հեռանալ,
Ի՞նչն է ստիպել քեզ անհոգ մնալ,
Քայլերիդ մասին չանհանգստանալ:

Ամեն ինչ մի օր կանցնի աննկատ,
Երիտասարդ ես,բայց ծեր կդառնաս,
Հիմա ուժեղ ես, գուցե զորեղ ես,
Դա էլ է ցավոք անցնելու մի օր:

Մի՛ հպարտացիր, մի՛ եղիր անհոգ,
Գեթ մեկ պահ փորձի՛ր լինել դու զիջող,
Փորձի՛ր հասկանալ, փորձի՛ր կարեկցել,
Օգնել տկարին, լինել գթասիրտ:

Թե չէ բոլորն էլ կարող են լինել
Կողքին զորեղի, առողջի նաև,
Փորձի՛ր օրինակ լինել ամենքին,
Եվ ոչ թե լինել նման ամենքին:

Լուսինե Ալես

Հեղինակի մասին

YEREVANSTYLE

YEREVANSTYLE

YerevanStyle.com-ը նորաստեղծ երիտասարդական ինֆորմացիոն-ժամանցային կայք է, որի նպատակն է մատուցել հետաքրքիր նյութեր և նորություններ, որոնք դրական ազդեցություն կունենան հայ հասարակության վրա և կտան նորանոր մտքեր: