Հավատք

Մի՛ մոռացիր

Սոնա Վարդանյան
Հեղինակ՝ Սոնա Վարդանյան

Մի՛ մոռացիր ամեն առավոտ աղոթել, քանի որ Աստված էլ չի մոռանում ամեն առավոտ քեզ արթնացնել:

Մի՛ մոռացիր ամեն օր Աստվածաշունչ կարդալ, քանի որ Աստված էլ չի մոռանում ամեն օր քեզ կերակրել:

Մի՛ մոռացիր բարիք անել, քանի որ Աստված էլ չի մոռանում քեզ բարիք անել:

Մի՛ մոռացիր մարդկանց սիրել, քանի որ Աստված էլ չի մոռանում քեզ սիրել:

Մի՛ մոռացիր մարդկանց ներել, քանի որ Աստված էլ չի մոռանում քեզ ներել:

Մի՛ մոռացիր համբերել և սպասել, քանի որ Աստված էլ քո քայլերին է սպասել:

Մի՛ մոռացիր հուսալ, քանի որ Աստված շատ բաներ է քեզ համար պատրաստել:

Մի՛ մոռացիր ամեն գիշեր աղոթել, քանի որ Աստված էլ չի մոռանում քեզ խաղաղ քուն պարգևել:

Մի՛ մոռացիր հիշել, քանի որ Աստված երբեք չի մոռանում և չի էլ մոռացել…

Հեղինակի մասին

Սոնա Վարդանյան

Սոնա Վարդանյան

Սովորում է Երևանի Պետական հումանիտար քոլեջի «Թարգմանություն և սպասարկման կազմակերպում» բաժնում: Սիրում է զբաղվել զբոսաշրջությամբ, կազմակերպել արշավներ և էքսկուրսիաներ, շփվել տարբեր ազգությունների մարդկանց հետ: