Գիտություն և ՏՏ

Կյանքն առանց բջջային հեռախոսի և համակարգչի

Սոնա Վարդանյան
Հեղինակ՝ Սոնա Վարդանյան

Այսօր՝ 21-րդ դարում, անհնար է պատկերացնել կյանքն առանց համակարգչի, բջջային հեռախոսի, և իհարկե առանց համացանցի, սակայն դրանք ունեն ինչպես դրական, այնպես էլ բացասական ազդեցություններ:

Թվարկենք մի քանի դրական հատկանիշներ.

  • Տեխնոլոգիան զարգանալով՝ մարդկանց հնարավորություն է ընձեռում զարգանալու և առաջ ընթանալու տեխնոլոգիայի հետ միասին, ստանալու տեղեկություն շրջակա կենդան և անկենդան աշխարհից, շփվելու, ծանոթանալու և այլն:
  • Այսօր գրեթե անհնար է գտնել մի աշխատանք, որտեղ չպահանջվի համակարգչի և օտար լեզուների իմացություն:
  • Զարգանալով տեխնոլոգիան՝ զարգանում է նաև գիտությունը, բժշկությունը, ճարտարապետությունը, որովհետև սկզբնական շրջանում մարդիկ ծրագրում են ինչ-որ բան, շինություն…, ապա ստեղծում, իրագործում մտահաղացումները:
  • Հնում, երբ տեխնոլոգիա չկար, մարդիկ իրենց աշխատանքը կատարում էին ձեռքով, իսկ հիմա  գրեթե անհնար է գտնել մի գործարան, որ չկառավարվի մեխանիզացիայի միջոցով:

Այսպիսով համակարգչի ստեղծումը մեծապես նպաստեց մարդկանց աշխատանքի արագացմանն ու հուսալիությանը, իսկ բջջային հեռախոսը թույլ տվեց կապ հաստատել ինչպես մոտ, այնպես էլ արտասահմանում գտնվող մարդկանց հետ:

Այսպես կարելի է անվերջ շարունակել և սպասել նոր առաջընթացների, իսկ հիմա թվարկենք բացասական հատկանիշները:

  • Նախ համակարգչի և բջջային հեռախոսի հետ գործ ունենալիս պետք է հետևել անվտանգության կանոններին, որպեսզի խնդիրներ չառաջանան: Հետևելով անվտանգության կանոններին փոքրանում են բացասական ազդեցությունները:
  • Ե՛վ բջջային հեռախոսը, և՛ համակարգիչը ունեն մագնիսական դաշտ, որը ճառագայթման միջոցով ներթափանցում է մարդու օրգանիզմ:
  • Չի՛ կարելի շատ երկար նստել համակարգչի առջև, որովհետև կարող են առաջանալ տեսողական խնդիրներ:
  • Համակարգչի մոտ չպետք է լինի բջջային հեռախոս, քանի որ բջջային հեռախոսի մագնիսական դաշտն ազդում է համակարգչի մագնիսական դաշտի վրա:
  • Համակարգչի մոտ նստելիս աթոռը պետք է կարգավորվի այնպես, որ բազուկի և նախաբազուկի կազմած անկյունը աննշան չափով մեծ լինի ուղիղ անկյունից: Իրանը սեղանից պետք է հեռու լինի 15-16 սմ.:
  • համակարգչի մոտ պետք է հարմարավետ տեղավորվել, հակառակ դեպքում կարող է ուսերի և գոտկատեղի պատճառ դառնալ, ինչպես նաև կարող են առաջանան ողնաշարի ծռումներ:
  • Բջջային հեռախոսով երկար զրուցելը կարող է առաջացնել անքննություն, իսկ ականջակալներով բարձր երաժշտություն լսելը կարող է առաջացնել լսողական խնդիրներ, մինչև անգամ ականջախխունջի վնասում:

Այսպիսով  հիշեք բջջային հեռախոսի և համակարգչի դրական և բացասական ազդեցությունները, անվտանգության կանոնները, օգտագործել դրանք չափավոր, որպեսզի կարճատև հաճույքի համար չվտանգվի մեր և մյուսների թանկագին առողջությունը:

 Շարունակելի

Հեղինակի մասին

Սոնա Վարդանյան

Սոնա Վարդանյան

Սովորում է Երևանի Պետական հումանիտար քոլեջի «Թարգմանություն և սպասարկման կազմակերպում» բաժնում: Սիրում է զբաղվել զբոսաշրջությամբ, կազմակերպել արշավներ և էքսկուրսիաներ, շփվել տարբեր ազգությունների մարդկանց հետ: