Գիտություն և ՏՏ

Ինչպե՞ս բժշկությունը մուտք գործեց միջնադարյան Հայաստան

YEREVANSTYLE
Հեղինակ՝ YEREVANSTYLE

Հայ բժշկագիտության զարգացման մեջ իրենց խոշորագույն ներդրումն են ունեցել հատկապես հույն և հռոմեացի հեղինակները:

Նրանց բժշկագիտական գործերի թարգմանության շնորհիվ անտիկ բժշկության գիտելիքները լայն տարածում գտան Հայաստանում: Այս մասին վկայում են վաղ միջնադարի հայ մատենագիրների երկերը, որտեղ ներառված են բազմաթիվ տեղեկություններ բժիշկների և բժշկության մասին:

Այս աշխատություններում խոսվում է զարկերակի միջոցով հիվանդությունները ճանաչելու մասին, մարդու զգայարանների մասին` (հոտառական, տեսողական, լսողական, համի, շոշափելիքի), ներքին օրգանների դերի ու կառուցվածքի մասին:

Եղիշեն, հետևելով Հիպոկրատին, գրում էր, որ բժիշկը չպետք է տարբերի հարուստին և աղքատին.

Բժշկի համար կարևոր չէ, թե հիվանդի անկողինը ոսկեղեն է, թե հնամաշ, նա զննում է հիվանդի ողջ մարմինը, թե արդյո՞ք տաքություն չունի, կամ թե սիրտը հանդարտ է տրոփում, և կամ լյարդը կակո՞ւղ է արդյոք, և կամ երակների զարկերը հարմա՞ր են: Եվ ըստ այնմ դեղեր է տալիս՝ հիվանդներին առողջություն պարգևելով:

Հեղինակի մասին

YEREVANSTYLE

YEREVANSTYLE

YerevanStyle.com-ը նորաստեղծ երիտասարդական ինֆորմացիոն-ժամանցային կայք է, որի նպատակն է մատուցել հետաքրքիր նյութեր և նորություններ, որոնք դրական ազդեցություն կունենան հայ հասարակության վրա և կտան նորանոր մտքեր: