Բանաստեղծություններ

Բնության երգը

YEREVANSTYLE
Հեղինակ՝ YEREVANSTYLE

Օրվա կոպերը բացվել են լայն,
Լսվում է առվի հևքը հեզաձայն…
Գարնան բուրմունքով օծվել է այգին,
Ցնծում է հոգիս լու՜ռ ու անմեկի՜ն…

Օրվա ձեռքերը բացվել են լայն,
Գրկել են այգի, բակ ու նստարան,
Իմ գարնանաշաղ աչքերի գրկում
Նոր երազներ են մտապատկերվում…

Օրվա կոպերը բացվել են լայն,
Մի կանաչաթուրմ ծիլ է ինձ ժպտում,
Թռչներգն է կրկին այնպե՜ս քաղցրաձայն,
Բնության երգը հույս է ավետում…
Լույս է ավետում….

Նարինե Ավագյան

 

Հեղինակի մասին

YEREVANSTYLE

YEREVANSTYLE

YerevanStyle.com-ը նորաստեղծ երիտասարդական ինֆորմացիոն-ժամանցային կայք է, որի նպատակն է մատուցել հետաքրքիր նյութեր և նորություններ, որոնք դրական ազդեցություն կունենան հայ հասարակության վրա և կտան նորանոր մտքեր: