Բանաստեղծություններ

Գարնանամո՜ւտ

YEREVANSTYLE
Հեղինակ՝ YEREVANSTYLE

Պատուհանիս տակ մթերը մեռա՜ն,
Նախաստեղծ մեղքը այսօր կարկամեց,
Մանուկ թռչներգը՝ զուլա՜լ, նարեկյան
Աղոթքի նման ականջիս կաթեց…
Հոգիս թարմության շամփրող լույսով
Հույսի մատուռին խոյանք ներհյուսեց:

Երիցուկները՝ իրենց ցանուցի՜ր,
Մեղմ սպիտակությամբ
Ծփան դաշտերին նոր տարազ դարձան,
Իր կենսաբաբա՜խ, հուժկու զորությամբ
Ճերմակը եկավ, սևերը անցա՜ն…

Նարինե Ավագյան

 

Հեղինակի մասին

YEREVANSTYLE

YEREVANSTYLE

YerevanStyle.com-ը նորաստեղծ երիտասարդական ինֆորմացիոն-ժամանցային կայք է, որի նպատակն է մատուցել հետաքրքիր նյութեր և նորություններ, որոնք դրական ազդեցություն կունենան հայ հասարակության վրա և կտան նորանոր մտքեր: