Ապրելակերպ

Twitter-ի ֆրանսիացի օգտատերերը, Բարակ Օբամայի նման պահվածքը «կոպիտ և անպարկեշտ» են անվանել:

Մաստակ սիրում են ոչ միայն երեխաները, այլև մեծահասակները: Բայց պետք է իմանալ, եր՞բ, որտեղ և ինչպե՞ս ծամել:

Շատ երկրներում պայքարում են մաստակային խուլիգանության դեմ:

Անգլիայում, օրինակ, հասարակական վայրերում կպցված մաստակի համար կարելի է մեկ օրով բանտ ընկնել:
Իսկ ահա Սինգապուրում մաստակն արգելված է: Փողոցում մաստակ ծամողին հսկայական տուգանք է սպառնում: Այստեղ օրենքը արգելում է մաստակ ծամել ռեստորանում, այգիներում և այլ հասարակական վայրերում:
Մեծ Բրիտանիայի  2 քաղաքներում` Գլազգոյում և Միլթոն-Քինսում մտածում են տուգանք սահմանել մաստակի համար:
Գլազգոյում նման նախաձեռնությամբ հանդես է եկել լեյբորիստների՝ Անգլիայի բանվորական կուսակցության ներկայացուցիչ Փոլ Քերին: Նրա կարծիքով` հարկավոր է տուգանք սահմանել նրանց համար, ովքեր մաստակը նետում են փողոցներում, իսկ այնուհետև մայթերից դրանք մաքրելու համար մեծ գումարներ են ծախսվում:

Ամեն տարի Մեծ Բրիտանիայի բյուջեից մայթերը չորացած մաստակներից մաքրելու համար ծախսվում է 150 մլն ֆունտ, Միլթոն-Քինսում սկսել են մտածել այդ խնդրի շուրջ, երբ քաղաքի հրապարակներից մեկում յուրաքանչյուր քառակուսի մետրից 22 մաստակ են մաքրել: Եթե քաղաքային խորհրդի անդամները չաջակցեն Քերիին, նա մտադիր է տուգանք սահմանել մաստակի յուրաքանչյուր տուփի համար:
Մեծ Բրիտանիայում վաղուց են պայքարում մաստակների դեմ, սակայն այն միակ երկիրը չէ, որ նման խնդիր ունի: 2012-ին Ղազախստանում արշավ սկսեցին այն մարդկանց դեմ, ովքեր մաստակները նետում էին աղբարկղերի մոտ: Աղբյուր՝ henaran.am

Օրինակ Դուբլինի քաղաքի խորհորդը, փողոցների մաքրության պայքարում , որոշել է սովորեցնել երիտասարդներին մաստակը նետել ոչ թէ փողոցում, այլ աղբամանում: Դրա հետեևանքով իռլանդական միջոցառման կազմակերպիչները մտածել են շատ հետաքրքիր մի բան: Նրանք մաստակի միջոցով մի քանի հարյուր կոշիկ են կպցրել Դուբլինի հայտնի փողոցներից մեկում, թողնելով այսպիսի հաղորդագրություն՝ «մաստակը, ավելի լավ է կպցնել աղբարկղին»:

Կոշիկների շքերթ

Կոշիկների շքերթ

Տվյալ միջոցառումը՝ «կոշիկների շքերթը», մեծ հետաքրքրություն է առաջացրելի անցորդներ մեջ, որոնք էլ նկարահանել են և սոցցանցերում մեծ քննարկամն է ենթարկվել:

Կոշիկների շքերթ

Կոշիկների շքերթ

Սինգապուրում ավելի քան 20 տարի մաստակները բացարձակապես արգելված են եղել:

Այն մեղմացրին միայն 2004-ին` սկսելով մաստակներ վաճառել միայն դեղատներում, այն էլ` բժշկի դեղատոմսով և նրանց, ովքեր փորձում են թողնել ծխելը:

Կալիֆորնիայի Սան Լուիս Օբիսպո քաղաքի իշխանությունները լրիվ այլ ճանապարհ են ընտրել: Քաղաքում կառուցված է մի պատ, որի վրա ցանկացած անցորդ կարող է մաստակ կպցնել: Անսովոր պատը, որ ծածկված է մաստակի մի քանի շերտով, դարձել է տեղական դիտարժան վայր:

Դիտարժան պատ

Դիտարժան պատ

Հուսանք, որ Հայստանն էլ կհետևի նման երկրների օրինակին, քանի որ մաստակը նաև մեզ մոտ էլ է դարձել մեր կյանքի անբաժանելի մասնիկը: Եթե չարգելվի, ապա գոնե զգուշացվի, հատկապես աշխատողներին, որպեսզի աշխատանքի ժամանակ մաստակ չծամեն, որը շատ նկատելի է հատկապես սպասարկման կենտրոններում:  Չնայած կան որոշ կառույցներ, որտեղ պահպանվում է մաստակի էթիկետի կանոնները:

Իսկ գործարար հանդիպումների ժամանակ բացարձակ չի կարելի մաստակ ծամել, շատ վիրավորական կամ էլ հեգնական է: Ինչպես վերջերս պապարացիները շատ են խոսում Ամերիկայի նախագահ Բարակ Օբամայի մաստակ ծամելու մասին, երբ նա Հնդկաստանում ՝ պաշտոնական այցի շրջանակներում, մասնակցում էր Նյու Դելիում Հնդկաստանի անկախության օրվա կապակցությամբ կազմակերպված շքահանդեսին:

Հնդկաստանի մարդկանց «վիրավորել է» ԱՄՆ նախագահի նման պահվածքը:

 

Twitter-ի ֆրանսիացի օգտատերերը զայրացել են՝ տեսնելով ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային Նորմանդիայում դաշնակիցների վայրէջքի 70-ամյակի արարողությունների ժամանակ մաստակ ծամելիս: Այս մասին հայտնում է France Press-ը: Օբամայի նման պահվածքը «կոպիտ և անպարկեշտ» են անվանել:

Նաև վերջերս Օբաման համանման մեկ այլ պատմության հերոս էր դարձել: Նորմանդիայի ազատագրման 70-ամյակին նվիրված շքահանդեսին նրան կրկին մաստակ ծամելիս էին նկատել: Այն ժամանակ նրա նման քայլը «խայտառակ» և «վուլգար» էր որակվել:

Օբամային նաև մաստակ ծամելիս էին նկատել 2013թ.-ի դեկտեմբերին՝ Նելսոն Մանդելայի հողարկավորության ժամանակ:

 

Պարզվել է որ, Ամերիկայում ամենաշատ մաստակները ծամում են փողոցում կանգնած անբարոյական կանայք՝ բերանի տգեղ շարժ ու ձևով, որն էլ նրանց ապրելակերպի մի մասն է կազմում: Այդ ծամվածքը ամերիկացիները անվանում են անբարոյական կամ փողոցային ծամվածք:

Հետևենք էթիկայի կանոններին, քանի որ այն մեզ բարոյական է դարձնում:

Եթե մարդ կարողանա տգեղ բանը գեղեցիկ անել, այն դադարում է տգեղ լինելուց: Արիստոտել

Հեղինակի մասին

Մարգարիտ Խաչատրյան

Մարգարիտ Խաչատրյան

Ավարտել է Նիկոլաևի համալսարանի (Ուկրաինա) փիլիսոփայության բաժինը: Էթիկետի մասնագետ է, աշխատում է նորմատիվային էթիկայի բնագավառում՝ համագործակցելով սպասարկման ոլորտի կառույցների հետ: Ուսումնասիրում է հոգեբանություն և մարդաբանություն: Սիրում է միշտ մի նոր բան սովորել և շփվել մարդկանց հետ: