Բանաստեղծություններ

Գարունը մաշկիդ տակ

YEREVANSTYLE
Հեղինակ՝ YEREVANSTYLE

Պատահե՞լ է, երբ՝
Հոգիդ անց կենա գարնան մաշկի տակ…
Իսկ քո մաշկի տակ զգացե՞լ ես արդյոք թավիշը նրա…
Իսկ երակներում մեղմ խլրտյունը այն կենսանյութի,
Որ կյանք է կոչվում՝
Նորի արարում…
Զգացե՞լ ես՝ ինչպես գարնանաշողը
Սրբում է աչքիդ արցունքացողը,
Թևե՞լ ես նրա ապարանքներում…
Քաղե՞լ ես ծաղիկ դաշտերից նրա
Ու շնչել բույրը…
Քեզ վիճակվե՞լ է այտիդ նկարել
Նրա համբույրը…
Իսկ երգը նրա՞…
Հոսել է արդյոք քո մկաններով,
Օծել արարման քաղցր տենչանքով…
Պատահե՞լ է, երբ՝
Արյունդ զտվի կյանքի անգույնից
Ու հագնի կանաչ…
Երբ քո հոգետան սրբարաններից
Լսես ոչ թե խուլ, անճարակ նվվոց,
Այլ թնդյուն. շառա՜չ…

Պատահե՞լ է, որ գարունը գրկես,
Կամ ինքը փարվի ցրտից վախվորած քո պարանոցին…
Երջանիկ ես դու՜…

Նարինե Ավագյան

 

Հեղինակի մասին

YEREVANSTYLE

YEREVANSTYLE

YerevanStyle.com-ը նորաստեղծ երիտասարդական ինֆորմացիոն-ժամանցային կայք է, որի նպատակն է մատուցել հետաքրքիր նյութեր և նորություններ, որոնք դրական ազդեցություն կունենան հայ հասարակության վրա և կտան նորանոր մտքեր: